Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասավ 85-ի։ Այս մասին տեղեկությունները տեղադրված են կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում` stopcov.ge:

Ներկա դրությմաբ 4641 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 239-ը` ստացիանարում հսկողության տակ:

Հարկ է նշել, որ 85 վարակվածներից 14-ը արդեն ապաքինվել են:

Ծանր է գնահատվում 4 հիվանդի վիճակը, մահվան ելք երկրի ներսում չկա:

Երկրում առաջին դեպքը փետրվարի 26-ին է գրանցվել, Վրաստանի քաղաքացին Իրանում էր եղել, ապա վրաց-ադրբեջանական սահմանով վերադարձել: Հիմա երկրում մի քանի կլաստերներ կան՝ կապված Իրան, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Թուրքիա այցելությունների հետ: