Քաղաքային զբոսայգում` Խաս Բախչայում տարածքի վարձակալության մասին հարցը դարձել էր ակտիվ բանավեճի և վեճերի առարկա 2015 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստի ժամանակ:
Ախալքալաքի Շրջանային ժողովի հերթական նիստի օրակարգում կար չորս հարց: Նրանցից երկուսը վերաբերում էին շրջանային վարչության նախագահի իրավասությունների և պարտավորությունների վերաբերյալ օրենսդրության մեջ կատարված վերափոխումներին: Ժողովին ներկա 21 պատգամավորները միաձայն քվեարկեցին վերափոխումները ընդունելու օգտին:
Մյուս հարցը վերաբերում էր «մշակութային լանդշաֆտին», ըստ որի հաջորդ տարի կանցկացվեն են աշխատանքներ տուրիստական ճանապարհի զարգացման համար, որը կանցնի Ախալքալաքի շրջանի հինգ գյուղերի միջով, միավորելով իրար որոշ պատմա-մշակութային հուշարձաններ:
Շրջանային ժողովի օրակարգի հաջորդ և ամենավիճելի հարցը դարձել էր քաղաքային զբոսայգու` Խաս Բախչայի հողատարածքի վարձակալության մասին քննարկումը: 2005 թվականից Խաս Բախչա զբոսայգին գտնվում է քաղաքապետարանի բալանսի վրա, սակայն նախկին խաղահրապարակը և մանկական սրճարանը գտնվում էին պետական սեփականության ներքո: Վերջերս Տնտեսության զարգացման նախարարության Գույքի կառավարման գործակալությունը, տեղի իշխանությունների խնդրանքով, փոխանցեց այս օբյեկտները շրջանային սեփականություն:
«Մենք դիմեցինք ձեզ, որպեսզի Շրջանային ժողովը կայացնի որոշում, որի հիման վրա մենք կկարողանանք տալ հետևյալ օբյեկտները վարձակալությամբ», – ներկայացրեց իրավիճակը Ախալքալաքի Շրջանային վարչության տնտեսկան զարգացման և սեփականության ծառայության ղեկավար Վլադիմիր Յայլոյանը:
Պատգամավորները բացասական ընդունեցին այդ հարցը: Նշելով, որ հետևյալ տարածքները ժամանցի միակ պատմական վայրերն են:
Շատերին բարկացրեց այն փաստը, որ հենց այդ տարածքն է վարձակալության հավակնորդ:
«Ճիշտը ասացեք, ով է աչք դրել այդ տարածքների վրա, – բացականչեց պատգամավորներից մեկը, – ավելի լավ կլինի դրանք վերացնել և կառուցել մանկական խաղահրապարակ»:
Շատ պատգամավորներ կարծիք հայտնեցին այն մասին, որ անթույլատրելի է նոր կառուցումները զբոսայգու տարածքում, որը համարվում է միակ վայրը, ուր կարող են գնալ քաղաքի բնակիչները իրենց երեխաները հետ: Քանի որ հետագայում կառավարության կողմից չի վերահսկվում այն, ինչ կատարվում է վարձակալության տրված տարածքի հետ: Որպես օրինակ` Շրջանային ժողովի պատգամավորները բերեցին տոնավաճառի տարածքում շինարարության դեպքը, երբ տարածքը տրված էր վարձակալության որպես տոնավաճառ, բայց այնտեղ ընթանում են կառուցողական աշխատանքեր:
«Ումից էիք իրավունք վերցնում, երբ տոնավաճառը տալիս էիք վարձակալության: Ունեն արդյոք նրանք իրավունք վարձակալությամբ վերցված տարածքում կառուցելու օբյեկտ: Ով է կապված շինարարության հետ: Ով է կառուցում: Յուրաքաչյուր ցանկացողի կարելի է: Ես էլ եմ ցանկանում տարածք ունենալ քաղաքային այգում, կտա՞ք, ո՞չ, ինչո՞ւ», – ասում է պատգամավորներից մեկը:
Պատգամավորներից ոմանք կարծիք հայտնեցին այն մասին, որ լավ կլինի այդ տարածքը տալ վարձակալության, սակայն պայմանով, որ այնտեղ չկառուցվեն հաստատություններ, որտեղ կվաճառվեն ալկոհոլային խմիչքներ: Նրանք առաջարկեցին վերահսկել ամեն ինչ, ինչ տեղի կունենա վարձակալության տրված տարածքում:
Սակայն հետևյալ առաջարկը բարկացրեց մի քանի ներկա պատգամավորներին:
«Երբ ենք կարողանում հետևել, թե ինչ են անում: Երբ հատկացրեցինք 120000, ի՞նչ կարողացանք վերահսկել: Վերահսկեցինք, թե ինչպես մնացած սահմանաքարերը այգում շարեցին: Ինչ նախագիծ էր», – պատասխանեց պատգամավորնեից մեկը, ով ընտրվել էր ընդդիմադիր կուսակցության կողմից:
Արդյունքում պատգամավորների մեծամասնությունը կարծիք հայտնեցին ընդդեմ քաղաքային զբոսայգու հողատարածքի վարձակալության տալու մասին, փոխարեն առաջարկելով մի քանի այլ տարբերակներ, ինչ կարելի է կառուցել և, ինչ կարելի է անել հետևյալ տարածքում: Տարբերակներից մեկը մանկական խաղահրապարակի կառուցումն էր, կամ էլ ծերանոց, կամ զուգարան: Զուգարանի տարբերակը միանգամից բացառվեց այն պատճառով, որ հաջորդ տարում պլանավորվում է կառուցել զուգարան, և դրա համար արդեն գտնվել է տարածք, և այն հաշվի կառնվի 2016 թվականի տեղական բյուջեի մեջ: Երկրորդ տարբերակը թանգարանի կառուցումն էր հայ նշանավոր քաղաքական գործիչ, ծագումով ախալքալաքցի` Ռուբեն Տեր Մինասյանի անունով:
Կար նաև առաջարկ վերացնել հետևյալ շինությունները, որոնք տգեղ են դարձնում քաղաքային զբոսայգին:
Երրորդ և մեծամասնության կողմից ընդունելի մտահղացումը` տեղական բյուջեի ֆինանսներով մանկական սրճարանի կառուցումը և հետո վարձակալողներին շահագործման տալն էր:
Արդյունքում պատգամավորները համաձայնության եկան: Մեծամասնության կողմից որոշվեց չնդունել առաջարկը` քաղաքային զբոսայգու `Խաս Բաղչայի հողատարածքի վարձակալության տալու մասին:
Քրիստինե Մարաբյան