Վրաստանում ապաքինվել է կորոնավիրուսի ևս 5 վարակակիր:

Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքով՝ ստացել են ևս 5 պացիենտի հետազոտման արդյունքները, այսպիսով՝ Վրաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը 8-ի հասավ:

Վրաստանում կարանտինում գտնվող քաղաքացիների թիվը 3254 է: Եվ 233 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվը 54 է:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում ստեղծված իրավիճակից ելնելով երկրում արտակարգ դրություն հայտարարվեց: