Բանկային ոլորտի նախաձեռնություն՝ 3 ամսյա արտոնյալ ժամանակահատվածի հետ կապված:

Bank of Georgia`

Georgia բանկը երկրում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով, որպես հաճախորդի հետաքրքրություններին կենտրոնացած բանկ, ստանձնում է նոր նախաձեռնություն: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու, հասարակական մարդաշատ վայրերում մարդկանց հոսքը նվազեցնելու նպատակով, Georgia բանկը հաճախորդներին՝ ֆիզիկական անձանց, վարկային պարտականությունների համար երեքամսյա վարկերի մարման զիջողական ժամանակահատված է առաջարկում:

Մարտի 13-ից, այն հաճախորդները, որոնք պարտավոր են մարել վարկը, մենք տալիս ենք հնարավորություն 3 ամսվա ընթացքում, այսինքն՝ մինչև հունիս, հետաձգել ամենամսյա վարձերը: Այս պայմանները վերաբերվում են բոլոր տեսակի վարկերին՝ հիփոթեկային, սպառողական, ապառիկ, կրեդիտ քարտին: Վարկը մարվում է այն տարադրամով, որը որ հաճախորդը ստացել է վարկը:

Հաջորդ շաբաթվանից բանկը կսկսի աշխատել այս ուղղությամբ և քայլ առ քայլ տեղեկություններ կհաղորդի հաճախորդներին: Տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ չէ այցելել բանկ: Եթե հաճախորդը ցանկություն չունի օգտվելու այս առաջարկությունից, հաղորդակցվելուց հետո, նա պետք է կապվի բանկիրի հետ, կամ զանգահարի մեր տեղեկատվական կենտրոն՝ 032 2 444 444:

TBC Bank

Ընդունեցինք որոշում, ըստ որի բոլոր ֆիզիկական անձանց՝ միկրո, փոքր և միջին բիզնես վարկառուի, ինչպես նաև բոլոր խոշոր բիզնես վարկառուների, ովքեր աշխատում են սննդի արդյունաբերությունում, որը գտնվում է հասարակական տարածքում, առաջարկում ենք վարկերի մարման զիջողական ժամկետ:

Վարկերի մարման ժամկետների 3 ամսյա հետաձգումը վերաբերվում է ինչպես հիմնական վարկային գումարին, այնպես էլ տոկոսադրույքին:

Երկրում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով, TBC բանկն իր առաջարկություններով հեշտացնում է մարդկանց և բիզնեսմենների կյանքը:

Հաճախորդները ժամանակին կստանան մանրամասն տեղեկություններ՝ կապված վարկերի մարման ժամկետների հետ: TBC բանկը հաճորդ շաբաթվանից կսկսի մշակել վարկերի մարման հետաձգման գործընթացը: Մանրամասն տեղեկություններ այս գործընթացի հետ կապված, հաճախորդները կստանան անհատապես:

TBC-ին բոլոր հաճախորդների հետ կապ կհաստատի հեռակառավարման միջոցով, այնպես, որ նրանք տեղեկություններ ստանան առանց բանկ այցելելու, տեղի կունենա անհատական կոմունիկացիա:

Bank Liberty

Մենք այնտեղ ենք, որտեղ ձեզ ամենաշատն ենք պետք.

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, հաճախորդների և համագործակցողների մասին հոգ տանելու, ինչպես նաև սպասարկման կենտրոններում հաճախորդների թիվը նվազեցնելու նպատակով ընդունեցինք ևս մեկ որոշում, ըստ որի բոլոր ֆիզիկական անձանց, ովքեր ունեն վարկային պարտավորություններ առաջարկում ենք 3 ամիս զիջողական ժամկետ:

Մարտի 13-ից առաջարկը տարածվում է ինչպես պետական նպաստ ստացող անձանց, այնպես էլ հետագա 3 ամսվա ընթացքում բոլոր տեսակի սոցիալական նպաստ ստացողների համար վարկային վճարումների ծառայությունները ավտոմատ կերպով կհետաձգվեն:

Ինչպես նաև, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, Liberty բանկը հաշվի է առնում տուրիզմի ոլորտում, միկրո, փոքր և միջին բիզնեսի մարտահրավերները և այս ոլորտում գործող հաճախորդներին առաջարկում է ժամանակին, ճկուն և հարմարեցված պայմաններ: Երկուշաբթի օրվանից օգտվողներին անհատապես կտրամադրվի մանրամասն տեղեկություններ անհատույց նպաստների վերաբերյալ:

Հաճախորդի ցանկության դեպքում, առաջարկությունը հնարավոր է դադարեցնել Liberty բանկոմատից, առանց բանկ այցելելու:
Ցանկացած հարցերի դեպքում դիմեք հեռակառավարման ծառայության կենտրոն՝ 032 255 55 00: