Աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածման մասին լուրերը զբաղեցրել են լրահոսների հույժ կարևոր նորությունների տեղերը, տարբեր երկրների իշխանությունները կարանտին են սահմանում, և որոշ տեղերում այս ամենը մարդկանց ստիպում է իրենց ոչ պատշաճ և իռացիոնալ դրսևորել, օրինակ` մեծ քանակությամբ զուգարանի թուղթ գնել: Մենք հիշեցնում ենք, թե ինչ պետք է իմանաք կորոնավիրուսի մասին, որպեսզի չսկսեք վախենալ դրանից ավելին, քան հարկավոր է:
Իհարկե, անհնար է խուսափել նոր վտանգավոր ախտից և տարբեր երկրների իշխանությունները միանգամայն իրավացի են, երբ ձեռնարկում են կանխարգելիչ և հաճախ շատ խիստ միջոցառումներ:
Բայց և այնպես, պետք չէ նաև խուճապի մատնվել: Ավելի լավ է առիթից օգտվել և հիշել անձնական հիգիենայի մասին:
Մենք բոլորս կմեռնե՞նք: Ո ՛չ
Բժիշկները հայտնում են, որ Covid-19-ից փոքր-ինչ ավելի շատ է, քան մահացությունը սովորական գրիպից, բայց հարկավոր է ուշադրություն դարձնել բացարձակ թվերի և այլ մանրամասների վրա:
Ջոնս Հոփքինսի ամերիկյան հետազոտական համալսարանը կազմել է կորոնավիրուսի տարածման ինտերակտիվ և բավականին արագ թարմացվող քարտեզ:
Ամերիկացիների կողմից հավաքագրված այս տվյալները, մասնավորապես, հիշեցնում են այն մասին, ինչի մասին նորություններում համեմատաբար հազվադեպ են գրում. Վարակվածների կեսից ավելին (ավելի քան 63 հազար մարդ) արդեն ապաքինվել է:
Գրանցված հիվանդների մոտավորապես 80%-ի մոտ հիվանդությունը թեթև ընթացք ունի:
Երեքշաբթի օրվա սկզբի դրությամբ, աշխարհում գրանցվել է ավելի քան 113 հազար դեպք (այդ թվում՝ 81 հազարը Չինաստանում), մահացել է 4000-ից մի քիչ ավելին (այդ թվում՝ 3000-ից ավելին Չինաստանում): Այսպիսով, մահացությունը կազմում է մոտ 3,5%:
Այն փաստի մասին, որ մահացածների գերակշիռ մասը տարեց մարդիկ են, որոնք ունեն կողմնակի զուգընթաց հիվանդություններ, իսկ երիտասարդների համար կորոնավիրուսից մահանալու հավանականությունը մոտ է զրոյին՝ արդեն բավականին շատ է գրվել:
Բացի այդ, մահացության մակարդակը գնահատելիս պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք: Բժիշկներն ասում են, որ որոշ վարակված մարդկանց մոտ հիվանդությունն այնքան թեթև է ընթանում, որ նույնիսկ նրանք էլ կարող են դա չնկատել՝ ընդունելով այն որպես սովորական թեթև մրսածություն: Եվ եթե հնարավոր լինի այդ հիվանդներին նույնականացնել և հաշվել նրանց թիվը, ապա մահացության մակարդակը կարող է զգալիորեն նվազել:
Օրինակ, Անգլիայի գլխավոր սանիտարական բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթին ենթադրում է, որ արդյունքում մահացությունը կլինի 1%-ի սահմանում:
Ի՞նչ անել
Այս պահի դրությամբ, ըստ բժշկական դիտարկումների, նոր կորոնավիրուսով կարելի է վարակվել օդակաթիլային ճանապարհով՝ սերտ հաղորդակցման դեպքում, եթե մարդը ձեզանից երկու մետր հեռավորության վրա է, և ձեր ուղղությամբ փռշտում է (կամ խոսում է փոքր-ինչ թքարտադրությամբ) կամ հազում:
Բացի այդ, կորոնավիրուսով կարելի է վարակվել առարկայական մակերեսներից (մետրոյում դռան բռնակը կամ շարժասանդուղքի ձեռնակը) նման մակերևեույթների վրա այն գոյատևում է երկու օր կամ նույնիսկ ավելի երկար:
Հետևաբար, բժիշկները խորհուրդ են տալիս հաճախ և մանրակրկիտ լվանալ ձեռքերը՝ առնվազն 20 վայրկյան, օգտագործել հակասեպտիկ և չդիպչել դեմքին ձեռքերով: Վերջինս, իրականում, գրեթե անհնար է՝ մարդկանց մեծամասնությունն անպայման դիպչում է դեմքին, ուստի մնում է ավելի հաճախ լվանալ ձեռքերը:
Դեռ հունվարին, Չինաստանում և Արևելյան Եվրոպայում հատկապես մեծ տարածում գտավ այն առասպելը, որ ալկոհոլի օգտագործումը օգնում է նոր վիրուսի դեմ պայքարելուն: Այն իսկույն հերքվեց, BBC-ի ռուսական ծառայությունն այս մասին գրեց. Ալկոհոլը միայն ճնշում է իմուն համակարգը, և ավելի լավ է օգտագործել այն՝ ձեռքերը և մակերեսները ախտահանելու համար: Միայն լուծույթի մեջ ալկոհոլի կոնցենտրացիան պետք է լինի 60%-ից ավելի, իսկ նման սպիրտային ուժգնության խմիչքները բավականին հազվադեպ են հանդիպում:
Ինչպես հասկանալ, արդյո՞ք չեմ հիվանդացել
Եթե ավելի հակիրճ, ապա միակ ճանապարհը լաբորատոր հետազոտությունն է:
Շատ դեպքերում հիվանդությունը սկսվում է չոր հազով և տենդով, հարբուխը ի հայտ է գալիս միայն մոտ 5%-ի մոտ:
Այսպես թե այնպես, նրանք, ովքեր կասկածներ ունեն Covid-19-ի հետ կապված, շատ երկրներում բժիշկներն ու իշխանությունները խորհուրդ են տալիս կամ ուղղակիորեն հրահանգում ոչ թե գնալ բժշկի մոտ (որպեսզի որևէ մեկին չվարակի), այլ զանգահարել նրանց:
Ե՞րբ կլինի պատվաստանյութը
Գիտնականներն ամեն ինչ անում են, բայց նոր պատվաստանյութը ստեղծելու և փորձարկելու կարգն այնպիսին է, որ, լավագույն դեպքում, պատվաստանյութը սպասվում է մեկ տարվա ընթացքում: Մինչ այդ պահը, փորձագետների կարծիքով, ներկայիս բռնկումը հավանական է, որ կանցնի:
Բայց պատվաստանյութը կանխարգելման միջոց է, և քանի դեռ այն չկա, բժիշկները գործնականում պարզում են, թե ինչպես են գործող հակավիրուսային դեղամիջոցները ազդում հիվանդների վրա: Մոտակա շաբաթների ընթացքում, երբ բավականաչափ քանակությամբ տվյալներ կկուտակվեն, բժիշկները հույս ունեն գոնե հասկանալ, թե ինչն է Covid-19-ի ծանր ընթացքով հիվանդների բուժիչ լավագույն միջոցը:
Նյութը՝ «BBC News»-ից