Վրաստանում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել: Այս տեղեկատվությունը տարածում է հատուկ Covid-19 վարակի կանխարգելման և նախազգուշացման համար ստեղծված կայքէջը:

Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 15: Դրանցից 14-ը բուժվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում, իսկ մեկը` Սաչխերի բժշկական կենտրոնում (Իմերեթի շրջան):

Այսօրվա դրությամբ Վրաստանում 51 մարդ կորոնավիրուսի կասկածանքով շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: Ավելի քան 140-ը, որոնց մոտ հիվանդությունը չի հաստատվել, կարանտինի մեջ են: Բժիշկները նախազգուշացնում են, որ Վրաստանում կորոնավիրուս վարակի դեպքերի թիվը կավելանա, քանի որ վատթարանում է համաճարակի իրավիճակը Չինաստանից դուրս: