Վրաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 դեպք: Լրատվությունն այս մասին տարածված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Նշված կայքի տվյալներով, կարանտինի ռեժիմում է գտնվում 162 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2103 նոր դեպք է գրանցել Չինաստանից դուրս՝ վարակվածների ընդհանուր քանակն այդ երկրից դուրս գերազանցել է 12,000-ը: