Վրաստանի Քաղաքացիական հավասարության ու հաշտության հարցերով պետնախարարության աշխատակազմը անցկացնում է ֆոտո մրցույթ «Իմ բազմազգ հայրենիք» թեմայով: Մրցույթը վերաբերում է այն լուսանկարներին, որոնք արտահայտում են ազգային փոքրամասնությունների ինքնությունը:
Նոյեմբերի 16-ին Վրաստանում տոնում են հանդուրժողականության տոնը: Այդ օրվան է նվիրված ֆոտո մրցույթը, որը անցկացնում է Վրաստանի Քաղաքացիական հավասարության ու հաշտության հարցերով
պետնախարարության աշխատակազմը:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` առանց տաիրքային սահմանափակումների:
Ցանկացած մարդ կարող է իր լուսանկարները ուղարկել հետևյալ հասցեով press@smr.gov.ge մինչև նոյեմբերի 6-ը: Մրցույթի համար պետք է ուղարկել երկու լուսանկար փոքրամասնությունների ինքնության թեմատիկայով: Լուսանկարները չպետք է 10 ՄԲ-ից մեծ լինեն:
Հայտերի ընդունումից հետո` ժյուրին կընտրի երեք լավագույն ֆոտոները, որոնք կպարգևատրվեն, իսկ մնացած 13 լուսանկարները կտեղադրվեն 2016 թվականի սեղանի ու պատի օրացույցների վրա: