2020 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում կվերանորոգվի թվով 11 դպրոց: Հիմնականում այդ դպրոցներում սանհանգույցներ կկառուցվեն:

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի աշխատակից Գարիկ Գալիվոնջյանն ասում է, որ լրացուցիչ ևս 9 դպրոցի նախագիծ են պատվիրել, եթե գումար լինի, այդ կրթարաններում ևս աշխատանքներ կտարվեն:

Սկզբնական ցանկի մեջ ներկայացված դպրոցներից Մեծ Սամսարը, Փոքր Սամսարը և Գոգաշենը տեղափոխվել են այն դպրոցների ցանկին, որոնք գումար լինելու դեպքում կվերանրոգվեն այս տարի, իսկ եթե չհատկացվի հավելյալ գումար, ապա՝ մյուս տարի։ Վերոնշյալ դպրոցների փոխարեն մտցվել են Կաջո (Կոչիո), Կոկիո և Աբուլ գյուղերի հանրային դպրոցները։

Այսպիսով, կատարված փոփոխություններն հետևյալն է.

Բուռնաշեթի հանրային դպրոց՝ 72 241 լարի,

Կաջոյի հանրային դպրոց՝ 53 961 լարի,

Գոմանի հանրային դպրոց՝ 95 000 լարի,

Արագվայի հանրային դպրոց՝ 540 000 լարի,

Բավրայի հանրային դպրոց՝ 100 000 լարի,

Կոկիոյի հանրային դպրոց՝ 105 000 լարի,

Սուլդաի հանրային դպրոց՝ 125 000 լարի,

Մուրջախեթի հանրային դպրոց՝ 100 000 լարի,

Կարծախի հանրային դպրոց՝ 125 000 լարի,

Ղադոլարի հանրային դպրոց՝ 120 000 և

Աբուլի հանրային դպրոց՝ 120 000 լարի։

Բուռնաշեթ գյուղի հանրային դպրոցում կկառուցվի նոր սանհանգույց, դպրոցի շահառուների քանակը 92-ն է։

Կաջո գյուղի հանրային դպրոցում, որի շահառուների քանակը 84-ն է, կվերանաորգվի սանհանգույցը։

Գոմանի հանրային դպրոցում կկատարվի թեթև վերանորոգում, ինչպես նաև կկառուցվի սանհանգույց և հակասեպտիկ։ Գոման գյուղի դպրոցն ունի 150 շահառու։

Արագվա գյուղի հանրային դպրոցում տեղի կունենա ներքին կոսմետիկ վերանորոգում, կկառուցվի նոր սանհանգույց և հակասեպտիկ։ Արագվայի դպրոց է հաճախում 102 շահառու։

Բավրա գյուղի հանրային դպրոցում կկառուցվի նոր սանհանգույց և հակասեպտիկ, ինչպես նաև կավելացվեն նոր դասասենյակներ։ Բավրայի դպրոցի շահառուների քանակը 117-ն է։

Կոկիո գյուղի հանրային դպրոցում, որի շահառուների քանակը 42-ն է կկառուցվի սանհանգույց, հակասեպտիկ, ջրամատակարարման համակարգ, ինչպես նաև շենքը կվերանորոգվի։

Սուլդա գյուղի հանրային դպրոցում նախատեսվում է կառուցել 4 դասասենյակ և բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Սուլդայի դպրոց հաճախում է 108 աշակերտ։

Մուրջախեթ գյուղի հանրային դպրոցի շենքի տանիքը կկառուցեն, ինչպես նաև սանհանգույց և հակասեպտիկ։ Մուրջախեթում հաճախում է 27 շահառու։

Կարծախի հանրային դպրոցի տանիքի մի մասը կվերանորոգվի, կկառուցվի ջրամատակարարման համակարգ, սանհանգույց և հակասեպտիկ, ինչպես նաև շինության պատերից մեկը կտեղափոխվի, որը գտնվում է միջանցքում և իրար է միացնում երկու շինությունները։ Կարծախի դպրոց է հաճախում 127 աշակերտ։

Ղադոլարի դպրոցում, որի շահառուների քանակը 31-ն է, կկառուցվի զուգարան և հակասեպտիկ, կտեղադրվի ջեռուցման համակարգ, ինչպես նաև կփոխվի տանիքի ծածկը։

Աբուլ գյուղի հանրային դպրոցում նույնպես կկառուցվի զուգարան և հակասեպտիկ, ջրամատակարարման համակարգ, նաև կկառուցվի նոր դասասենյակներ։ Աբուլի դպրոցն ունի 100 շահառու։

Վերանորոգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 1 075 202 լարի։

Գումար հատկացնելու դեպքում կվերանորոգվեն հետևյալ դպրոցները ևս.

Ախալքալաքի թիվ 2 դպրոց՝ 50 000 լարի, ջեռուցման համակարգի մասնակի վերանորոգում,

Գյուղ Խորենիայի հանրային դպրոց՝ 40 000 լարի, զուգարանի և հակասեպտիկի կառուցում,

Գոգաշեն գյուղի հանրային դպրոց՝ 60 000 լարի, կկառուցվի զուգարան և շենքի մուտքի աստիճանները կվերանորոգվի,

Խանդոյի հանրային դպրոց՝ 105 000 լարի, զուգարանի և հակասեպտիկի կառուցում, կանցկացվի ջեռուցման համակարգ և ջրամատակարարաման համակարգ։

Խավեթ գյուղի հանրային դպրոց՝ 100 500 լարի, զուգարանի և հակասեպտիկի կառուցում,

Փոքր Սամսար գյուղի հանրային դպրոց՝ 80 000 լարի, կկառուցվի զուգարան և հակասեպտիկ,

Մեծ Սամսար գյուղի համար հատկացվել է 100 000 լարի, որպեսզի դպրոցում կառուցվի նոր զուգարան և հակասեպտիկ և անցակացվի ջրամատակարարման համակարգ,

Բուզավեթ գյուղի հանրային դպրոցին հատկացվել է՝ 100 000 լարի, զուգարանի և հակասեպտիկի կառուցման, ջեռուցման համակարգի և դպրոցում դասասենյակների ավելացման համար։

Հոկամ գյուղի համար 2 դպրոցի համար էլ նախատեսվում է նոր շենք կառուցել, որի համար նախատեսվում է հատկացնել 2 200 000 լարի։

Թվարկված դպրոցներում վերանորգման և այլ կարգի աշխատանքների իրականացման նախագծերը պատրաստ են։

Գայանե Ակոջյան