Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարը հղի կանանց, նոր ծննդաբերած և կերակրող մայրերի համար հաստատել է աշխատատեղերի ցանկ, որն առողջության համար վնասակար կամ/և առանձնահատուկ ռիսկ է պարունակում։ Եվ այդ նպատակով ստեղծում է գործոններ, գործակալներ և նկարագրում է աշխատանքային գործընթացները, որը կարող է բացասաբար անդրադառնալ հղի, նոր ծննդաբերած և կերակրող կանանց, ինչպես նաև պտղի և երեխայի առողջության և զարգացման վրա:
Փաստաթղթում նաև նշվում է, այն աշխատատեղերը, որտեղ հղի կանայք, նոր ծննդաբերած և կերակրող մայրերին չի թույլատրվում աշխատել։
Չի կարելի աշխատել հետևյալ վայրերում՝
. չի թույլատրվում աշխատել ընդհանուր և տեղային թրթռման և ուլտրաձայնային ազդեցության պայմաններում,
. չի թույլատրվում ծանր և ստորգետնյա աշխատանք կատարել,
. չի թույլատրվում բարձրության հետ կապված աշխատանքներ կատարել,
. նրանք չպետք է աշխատեն ինֆակարմիր ճառագայթման ազդեցության տակ։ Աշխատանքային գոտում ջեռուցվող սարքավորումների մակերեսային ջերմաստիճանը չպետք է գերազանցի 350 C-ը,
. չի թույլատրվում աշխատել վայրերում, որտեղ հնարավոր է հագուստի և ոտքերի խոնավացում, և այն վայրերում, որտեղ միջանցիկ քամի կա,
. չպետք է աշխատեն մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումների պայմաններում,
. անթույլատրելի է աշխատել այնպիսի տեղերում, որտեղ բնական լուսավորություն չկա, նրանք չպետք է մտնեն այնպիսի տարածքներ, որտեղ թթվածնի քանակը 20%-ից քիչ է,
. չի թույլատրվում այնպիսի աշխատանք, որը մասնագիտորեն կապված է տեսանյութերի ցուցադրման տերմինալների (բացառությամբ անձնական համակարգիչների) օգտագործման և ռադիոհաճախականությունների տիրույթում՝ էլեկտրամագնիսական ճառագայթահարման հետ,
. հղի կանայք չպետք է կատարեն այնպիսի աշխատանք, որի ընթացքում պետք է ձեռքերն ուսերից վերև բարձրացնեն, իրը գետնից վերցնել, ոտքերի և որովայնի մկանների արտոնյալ ստատիկ լարվածություն, ստիպված են կատարել աշխատանքը հետևյալ կեցվածքով՝ ծնկի գալ, կրունկների վրա կանգնել, որովայնի կամ կրծքավանդակի հատվածով հենվել աշխատանքային իրերին, մարմինը թեքել 150-ից ավել,
. հղի կանայք չպետք է աշխատեն այնպիսի սարքավորումների հետ, որի կառավարման համար օգտագործվում է ոտքը, փոխադրիչի վրա հարկադիր ռիթմով աշխատելը, միօրինակ աշխատանք և աշխատանք, որի ժամանակ նյարդային-հուզական լարվածություն է առաջանում,
. արգելվում է անցնելը/բարձրանալը ուղղահայաց սանդուղքներով հղիության հաստատման օրվանից,
. հղի կանանց, նոր ծննդաբերած և կերակրող մայրերի համար արգելվում է գիշերային աշխատանք կատարել, աշխատել հերթափոխով (գիշերային հերթափոխ, ուշ հերթափոխ և վաղ հերթափոխ)։
Բացի այն, որ օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում չպետք է աշխատեն հղիները, նոր ծննդաբերած կանայք և կերակրող մայրերը, ներկայացնում է նաև այն պայմանները, որոնք պետք է ստեղծվեն նրանց համար։
. հղի կանանց համար պետք է ապահովեն ստացիոնար աշխատատեղեր` ազատ ռեժիմով և կեցվածքով, ինչը հնարավորություն կտա ազատ տեղաշարժվելու,
. անթույլատրելի է աշխատել, մշտապես նստած կամ կանգնած դիրքում, կամ շատ քայլել,
. հղի կանանց համար աշխատատեղերը պետք է հագեցած լինեն հատուկ պտտվող աթոռով, որը կպարունակի առանձին տարրեր (գլխի հենվելու տեղ, թիկունքով հենվելու տեղ և այլն), որոնք կարգավորվում են առանձին-առանձին։ Աթոռի թեքության անկյունը կարգավորվելու է ըստ հղիության տարիքի, աշխատանքի և հանգստի ռեժիմի։ Աթոռի մեջքի և նատատեղի հատվածը պետք է ծածկված լինի կիսափափուկ և չսղլիկ նյութով, որն էլ հեշտությամբ կենթարկվի սանիտարական մշակման,
. հղի կանանց համար պետք է տրամադրվի ոտքերի տեղաշարժի և կարգավորման համար հենակ,
. հղի կանանց աշխատասեղանը պետք է լինի կլոր անկյուններով,
. հղի կանանց համար աշխատասեղաններն ու աշխատանքային սարքավորումները պետք է տեղ ունենան ոտքերի համար, բարձրությունը 600 մմ-ից ոչ պակաս, լայնությունը ոչ պակաս, քան 500-600 մմ, խորությունը ծնկների մակարդակից 450 մմ-ից ոչ պակաս, իսկ ոչ պակաս, քան 650 մմ կոճերի մակարդակից։
Աղբյուրը՝ bpn.ge