Փետրվարի 28-29-ը, ջավախքցի մարզիկները Երևանում ընթացող քիքբոքսինգի միջազգային մրցաշարից վերադարձել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալով:
Ջավախքցիները մրցաշարին մասնակցեցին 6 մարզիկներով՝ տարբեր քաշային և տարիքային կարգերում: Մրցումները տեղի են ունեցել Երևանում: Ախալքալաքի մարզահամալիրի սաները հանդես են եկել մարզիչ Անդրանիկ Աբելյանի գլխավորությամբ:
Քիքբոքսինգ մարզաձևում տարբեր տարիքային խմբերում առաջին տեղեր են գրավել՝ Ռոբերտ Ափոյանը, Զոհրաբ Հարութունյանը և Անդրանիկ Սիմոնյանը: Երկրոդ տեղեր են գրավել Լյովա Հարութունյանը և Վահե Մովսիսյանը: Իսկ Ալբերտ Հարութունյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնական: