Փետրվարի 28-ին, հավանաբար կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է Բորժոմիի քաղաքապետ Լևան Լիպարտիան և սակրեբուլոյի (ավագանի) նախագահ Գիորգի Գոգիչաիշվիլին:

«Հարավային դարպասը» տեղեկատվության համաձայն՝ նրանց հետ ձերբակալվել է նաև տեղի գործարարներից մեկը: Ձերբակալվածները տեղափոխվել են Թբիլիսի:

Բորժոմիի քաղաքապետն ու սակրեբուլոյի նախագահն այսօր՝ ամբողջ օրն աշխատավայրում են եղել: Ըստ աղբյուրի` նրանք ձերբակալվել են աշխատանքային ժամերի ավարտից հետո:

Նշենք, որ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը դեռ հայտարարություն չի տարածել վերոնշյալ դեպքի առթիվ: