Փետրվարի 28-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վրդ. Ամիրյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, տեղի ունեցավ Մեծի Պահոց շրջանի հանգստյան ժամերգություն: Հավարտ ժամերգության աղոթք բարձրացվեց նաև Սումգաիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակի համար։

«Մեծ պահոց քառասնօրյա պահեցողության ընթացքին յուաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամերգությունը մի փոքր հանդիասվոր կերպով է լինում։ Ընդունված կարգի համաձայն՝ ուրբաթ երեկոները, երեկոյան խաղաղական ժամերգության փոխարեն կատարվում է հանգստյան ժամեգություն, որի ժամանակ ընթերցվում է Գրիգոր Նարեկացու աղոթքները։ Դրա համար ուրբաթ օրերը առանձնացված է շաբաթվա մնացած օրերից մեծ պահոց ընթացքին, իբրև՝ յուրահատուկ օր, որտեղ, որ մենք օրվա ավարտին աղոթքն ենք անում Աստծո տանը և հանգիստ խղճով, մաքուր մտքով ու պարզ սրտով վերադառնում մեր ընտանիքներ: Օրվա հոգսերից մաքրված ու ավելի ուժեղացած արդեն անցնում ենք մեր հաջորդ օրվա հոգսերին։ Դրա համար մեծ պահոց ընթացքին յուրահատռուկ են և հավատով խոստովանիմ աղոթքները կան հատվածով օրվա տարբեր ժամերի համար, 24 տնից բաղկացած, այսինքն ամեն մի ժամի համար, յուրահատուկ աղոթքը կա ներսես Շնորհալու», – ասում է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

aghotq

Մեծ պահքը այս տարի սկսվել է փետրվարի 24-ին և կտևի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն՝ ապրիլի 12-ը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն ինչպես նշում է Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:

mom