Ախալքալաքի բյուջեում հերթական փոփոխությունը կազմում է 866 867 լարի:

Փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում տեղի է ունեցել լիագումար նիստ, որտեղ օրակարգում քննարկվել է երեք հարց, որոնցից մեկը՝ 2020 թվականի բյուջեի փոփոխություններն էին:

Պատգամավորներին բյուջեի փոփոխությունները ծանոթացրեց Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Մկրտիչ Մղդեսյանը:

123 537 լարին դա անցյալ տարվանից աշխատանքների նախագծերի նախապատրաստման համար փոխանցված գումարն է, որոնք նախորդ տարի չեն իրականացվել տարբեր պատճառներով:

«Ամիրանիս Գորա» հանգստի գոտի ստեղծելու նախագծային փաստաթղթերի կազմման համար հատկացվել է 44 433 լարի, Կարծախ գյուղում նոր ջրագծի նախագծային փաստաթղթերի կազմման համար՝ 8484 լարի, 51 170 լարի՝ Աղմաշենեբելի փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող բազմահարկ շենքերի բակերի ասֆալտապատման նախագծի համար:

40 000 լարի Ալաթուման-Բեժանո ճանապարհի ասֆալտապատման նախագծի կազմման համար:

25 450 լարի՝ մանկապարտեզի նախագծային նախահաշիվների կազմման համար, որը կկառուցվի Կումուրդո և Գոգաշեն գյուղերի համար:

25 000 լարի՝ անօթևան շների ստերիլիզացման և ապաստարան տեղակայման համար:

Բյուջեի փոփոխությունները Կումուրդո գյուղին հնարավորություն են տվել 3000 լարիով գնել գազի ջրատաքացուցիչ, դանակների հավաքածու և գազի վառարան: Դադեշ և Կիրովական գյուղերում, համապատասխանաբար 4955 և 4130 լարիով, կառուցել ջրամբարներ, ինչպես նաև ջրամատակարարման գիծը հասցնել մինչև Գոման գյուղի դպրոց: Դրա համար հատկացված գումարը կազմում է 4 440 լարի:

Մունիցիպալիտետը 3000 լարի է հատկացնում մունիցիպալիտետին պատկանող շենքերում էլեկտրաէներգիայի հաշվիչների տեղադրման համար:

Վաչիան գյուղի բժշկական կենտրոնում ջեռուցման համակարգի տեղադրման համար՝ 7672 լարի, գյուղերում ջրանցքների մաքրման համար` 40 000 լարի:

850 լարի տրամադրվել է քաղաքապետարանի զինծառայությունը, 32 200 լարի` գյուղերին մարզական սարքավորումները գնելու համար:

558 083 լարի՝ գյուղերում ենթակառուցվածքային աշխատանքների, հիմնականում ջրամատակարարման համակարգերի վերականգնման, ինչպես նաև ճանապարհային նշանների տեղադրման, Բեժանոյի ծիսակատարությունների տան աթոռների գնման համար:

Քաղաքապետարանը նաև 60 000 լարիով կգնի 2 մեքենա: