Հանրային դպրոցների տնօրենի պաշտոն ցանկացողների, հավաստագրերի քննության գրանցումն ավարտվեց։ Ինչպես նաև քիչ առաջ նախարարի հրամանով հաստատվեց նոր չափանիշ, որոնց էլ պետք է բավարարեն տնօրենի պաշտոն ցանկացողները։ Տնօրենի քննության համար գրանցվել են 2244 մարդ, որից 170-ը Սամցխե-Ջավախքից են։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում դիմորդների ցանկն ըստ շրջանների՝

Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 177,
Կախեթի՝ 85,
Քվեմո-Քարթլի՝ 205,
Մցխեթա-Մթիանեթի՝ 25,
Շիդա Քարթլի՝ 127,
Սամցծե-Ջավախեթի՝ 170,
Իմերեթի՝ 363,
Գուրիա՝ 79,
Ռաճա-լեչխումի, Քվեմո-Սվանեթի՝ 19,
Թբիլիսի՝ 782 և
Աջարիա՝ 215:

Ըստ կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկատվության պարզվում է, որ «Հանրային դպրոցների տնօրենների ընտրելու մրցույթի կանոնների հաստատման վերաբերյալ» 2011 թվականի հրամանագրում փոփոխություններ է մտցվել, ըստ որի հավաստագրման փուլը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը ներառում է թեստավորում: Թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային կրթության կառավարման տեղեկատվական համակարգի կողմից մշակված համակարգչային ծրագրի միջոցով: Երկրորդ մասը ներառում է հարցազրույցներ նախարարի անհատական վարչական-իրավական ակտով ստեղծված հանձնաժողովի հետ:

Ինչ վերաբերում է թեստավորման անցկացման ամսաթվին, վայրի, ժամանակի և տևողության մասին Նախարարը կվորոշի համապատասխան հրամանով: Թեստի պատասխանները դիմորդը կիմանա միանգամից։ Թեստավորումը կանցկացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը։

Ինչպես հայտնում է EDU.ARIS.GE-ն այսօրվա դրությամբ Վրաստանում գործող 2083 հանրային դպրոցներից 1022-ը տնօրենի պաշտոնակատար ունեն։ Պաշտոնակատարները պարտավոր են քննություն հանձնել: