Չնայած նրան, որ այս տարի ձյունը քիչ է, սակայն միևնույն է Վրաստանի ձմեռային լեռնադահուկային հանգստավայրերից մեկը՝ Բակուրիանին մարդաշատ է:

bakurian7

Բակուրիանիի լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա, Թրիալեթի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, որտեղ կարելի է գնալ ավտոմայրուղով և երկաթուղով, որը ժողովուրդն անվանում է “կուկուշկա”:

bakurian5

1970-1980-ական թվականներին Բակուրիանում էր գտնվում օլիմպիական լեռնադահուկային հավաքականի մարզման բազան, այստեղ մարզվում էին բոլոր սովետական հայտնի դահուկորդները: Հիմա այդ վայրերը լքված են:

bakurian6

Բակուրիանին փոքրիկ գյուղ է, բայց վերջին տասը տարում այնտեղ շատ ժամանակակից հյուրանոցներ և տնակներ են կառուցվել:

bakurian4

Բակուրիանիում հանգստանալու են գալիս տարբեր վայրերից: Սակայն, մեր դիտարկմամբ, այս օրերին Ռուսաստանից ավելի շատ զբոսաշրջիկներ կան:

bakurian1

bakuri

Դահուկավազքի սեզոնը տևում է նոյեմբեր ամսից մինչև մարտ:

bakurian8

baku

Ձմեռը ցուրտ է, բայց ոչ խիստ, այս տարի ձյունը սովորականից քիչ էր: Փշատերև ծառերի շնորհիվ այստեղ մաքուր և առողջ օդը է:

bakur

Եղանակն այստեղ արևոտ է և հանգիստ: Ուստի, այստեղ հաճախ կարելի է տեսնել լողազգեստով լեռնադահուկորդների:

bakurian2

Փողոցում վաճառվում են տարբեր մուրաբաներ և կոմպոտներ պատրաստված Բակուրյանի անտառի մրգերից, փայտից պատրաստված ապրանքներ, բրդյա հագուստներ՝ գուլպաներ, ձեռնոցներ, տեղացի կանանց կողմից գործած սվիտերներ, ինչպես նաև սպորտային տարբեր ատրիբուտներ՝ սահնակ, դահուկ, չմուշկ:

bakurian3

Այս իրերը կարելի է գնել կամ վարձել:

бак

bakurian4