Հասարակություն 19 Փետրվարի, 2020 • Լարսի ճանապարհով երթևեկությունն արգելվում է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով ձնահոսքի բարձր ռիսկ կա, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունից:

Գերատեսչության լրատվությամբ, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝