Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը ղեկավարելու է ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:

«Անվտանգության խորհուրդն անչափ կարևոր մարմին է, առանձնապես այսօր, որը պետք է գործի արդյունավետ կերպով: Ստեղծված իրավիճակից ելնելով, ներկայացնում եմ Անվտանգության խորհրդի նոր քարտուղարին: Նա ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին է: Պարոն Վախտանգին շնորհավորում են այս կարևոր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, իհարկե համատեղելով»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Լևան Իզորիան, ով հեռացավ այդ պաշտոնից մի քանի շաբաթ առաջ: Իզորիան կնշանակվի Գերմանիայում Վրաստանի դեսպան: