Ըստ վերջին տվյալների՝ նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 1.486 մարդ, հայտնում է CNN-ը՝ Հուբեյի նահանգում վկայակոչելով իշխանություններին: Նրա խոսքով՝ այդ մահացու դեպքերից 2-ը գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս:
Ըստ մարզային իշխանությունների տվյալների՝ 36,719 հոսպիտալացված հիվանդներից՝ 1685-ը գտնվում են ծանր վիճակում, առողջացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 4131 մարդ, իսկ ինչ վերաբերում է վարակվածներին, ապա նրանց թիվը գերազանցում է 65 000-ը:
Հուբեյի իշխանությունների կողմից տարածված տվյալները չեն հաստատվում պաշտոնական Պեկինի կողմից, որը պնդում է, որ երկրում մահվան դեպքերի թիվը 1.380 է, վարակակիր է 63851 մարդ: