Հասարակություն 7 Փետրվարի, 2020 • Ձյուն և մերկասառույց. Լարսը փակ է

Օդերևութաբանական բարդ պայմանների, ուժգին քամու և սահմանափակ տեսանելիության պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից:

Գերատեսչության լրատվությամբ, ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝