Մաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի դաշնության սահման) ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:

Մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը:

Առատ ձյան, մերկասառույցի և ձյան հոսքի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ուրբաթ օրը մտցվել էր սահմանափակումներ:

Այսօր առավոտյան ճանապարը բացվել էր թեթև մարդատար մեքենքների համար, իսկ հիմա արդեն բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: