Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը։
Ձյան հոսքի վտանգի պատճառով արգելվել է երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։
Հիշեցնենք՝ գիշերվանից սահմանափակումներ են գործում Գուդաուրի-Կոբի հատվածում՝ բեռնատարների համար, առավոտյան արգելվել էր նաև կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժը։