Երեխաների թրաֆիքինգի մեղադրանքով Վրաստանում ձերբակալել է երեք անձ: Այս մասին այսօր հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:

24-ամյա Մ.Պ.-ին, 50-ամյա Վ.Կ.-ին և 47-ամյա Մ.Գ.-ին դատական կարգադրության հիման վրա Թբիլիսիում ձերբակալել են իրավապահները: Ինչպես նշում է գերատեսչությունը, մեղադրյալների թվում են անչափահաս թրաֆիքինգի զոհի քույրը, «սուտենյորը» (պոռնկապահ), ինչպես նաև տաքսու վարորդը, ով նրանց հանցակիցն է եղել:

Հետաքննությունը պարզել է, որ ֆինանսական օգուտ ստանալու համար մեղադրյալը «պարբերաբար շահագործել» է 16-ամյա անչափահասին: Նրանք անչափահասին ստիպել են հաճախորդներին սեռական ծառայություններ մատուցել:

Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143 պրիմ հոդվածի 1-ին մասով՝ մարդկանց վաճառք (թրաֆիքինգ), անչափահասի նկատմամբ ապօրինի գործողություններ: Ամբաստանյալներին սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում: