Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ, և քանի որ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական փոփոխությունները վերաբերում են Վրաստանին և հետխորհրդային այլ երկրներին, Jnews.ge-ին զրուցեց Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ Գիորգի Բիլանիշվիլիի հետ:

Ինչպիսին են սահմանադրական փոփոխությունները Ռուսաստանում, ի՞նչ է դա տալիս երկրին:

– Իմ կարծիքով, սրանք ավելի շատ ձևական փոփոխություններ են, քան իրական: Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ նախագահական երկիր, և նախագահությունն այնտեղ շատ ուժեղ է, և դա չի փոխվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Խորհրդարանը ստանում է որոշ իրավունքներ, բայց սա խորհրդանշական է, սրանք խորհրդանշական իրավունքներ են, ինչպես կարծում եմ: Եթե նախկինում կառավարությունը ստեղծվել է խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո, ապա այժմ այն ներկայացվում է վարչապետի կողմից, խորհրդարանը միայն հաստատում է նրա թեկնածությունը: Սա է հիմնական փոփոխությունը, բայց դա ավելի խորհրդանշական է, քանի որ ռուսական իրականությունը չի կարող լինել այնպիսին, որ նախագահի ներկայացրած թեկնածությունը մերժվի խորհրդարանի կողմից: Քանի որ նախագահը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, որը շատ հավատարիմ է Պուտինին: Այն ընդդիմությունը, որը կա այնտեղ, նույնպես ձևական բնույթ է կրում: Նրանք վաղուց էին խաղում այնպիսի խաղ, որը բխում է Ռուսաստանի իշխանությունների շահերից: Մեկ այլ հետաքրքիր գործոնն այն է, որ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի խորհրդի իրավունքներն ու լիազորություններն ընդլայնվում են, այդ մարմինը ստեղծվել է դեռևս 2000 թ.-ին, բայց մինչև այժմ այնքան էլ ակտիվորեն ներգրավված չէր Ռուսաստանի Դաշնության ներքին քաղաքականության մեջ, այժմ մենք գիտենք որ մինչև 2024 թվականն այս մարմինն ավելի ակտիվ դեր կխաղա: Պուտինը կարող է մտնել պետական խորհրդի կազմ:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահն, այսպիսով կկարողանա երկարաձգել իր իշխանավարությունը:

– Նա չի պատրաստվում լքել ռուսական քաղաքականությունը և ակտիվ մնալ այս կամ այն ձևով քաղաքականության մեջ: Այս փոփոխություններն ուղղված են Ռուսաստանի Դաշնությունում ներքաղաքական գործընթացը վերակենդանացնելուն: Այն ուղղված է ներքաղաքական փոփոխությունների պատրանք ստեղծելուն: Պատրանք ստեղծելուն, որ խորհրդարանի դերը դարձել է ավելի կարևոր: Իրականում, Խորհրդարանը, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում ձևական դեր կխաղա:

Կարծիք կա, որ առանց հանրաքվեի, սահմանադրական փոփոխություններ չեն կարող իրականացվել, որքանո՞վ է դա ճիշտ:

– Նրանք պատրաստվում են հանրաքվե անցկացնել: Ներկայումս խորհրդարանը քննարկում է սահմանադրական այս փոփոխությունները: Ինչպես ասաց Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում, կանցկացվի հանրաքվե: Օրենքով, նրանք կարող են փոխել սահմանադրությունն առանց հանրաքվեի: Հանրաքվեն կկրի ձևական բնույթ, քանի որ դա կլինի Պուտինին աջակցության արտահայտություն, և կապացուցի որ նրա նախաձեռնությունը սատարվում է ժողովրդի կողմից:

Արդյո՞ք Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունները որևէ կերպ կանդրադառնան Վրաստանի վրա:

– Ոչ մի կերպ: Որովհետև Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ակնհայտորեն ագրեսիվ է Վրաստանի, ինչպես նաև հետխորհրդային մյուս հանրապետությունների նկատմամբ: Նպատակի էությունը վերականգնելն է Մոսկվայի բացառիկ ազդեցությունը հետխորհրդային տարածքում, ներառյալ Վրաստանում: Եթե ինչ-որ կերպ ռուսական քաղաքականությունն ավելի շատ կողմնորոշվի դեպի ներքին քաղաքականությանը, կարգավորելով ներքաղաքական գործընթացները, ապա արտաքին քաղաքականության համար կմնան ավելի քիչ ժամանակ և ռեսուրսներ: Կարելի է ենթադրել, որ այդ գործընթացները դրականորեն կանդրադառնան մեզ վրա: Բայց այս ամենը դեռ պատրանք է, որ Ռուսաստանը կթուլացնի իր հարձակումը:

Ինչու՞ է Ռուսաստանի Նախագահը հիմա նախաձեռնել է այդ փոփոխությունները:

– Եթե հիշում եք Ռուսաստանի ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցած այն փաստը, որ իշխող կուսակցությունը կորցնում էր իր վարկանիշը հասարակության շրջանում, ինչպես նաև այն փաստը, որ ըստ էության, ընտրողների թիվը, ովքեր գնում էին ընտրություններին, նվազում էր ընտրությունից ընտրություն: Վերջին ընտրություններին մասնակցել է ընտրողների 50%-ից պակաս. Սա շատ ցածր ցուցանիշ է, պետք է մտածել, որ ընտրողը, ով մնում է տանը և չի գնում ընտրության, քիչ թե շատ դեմ է ներկայիս իշխանություններին: Այսօր Ռուսաստանի քաղաքականության մեջ չկա ընդդիմադիր կուսակցություն, չկա ուժ, որը կարող է միավորել այդ տրամադրությունները, միավորել այս ընտրողներին իրենց շուրջը, բայց հետագայում դա կարող է տեղի ունենալ:

Կարո՞ղ է Նավալնին այդպիսի ուժ լինել:

– Նավալնին շատ երկար ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել քաղաքական դաշտում, բայց մենք միայն ընտրությունների արդյունքների հիման վրա կարող ենք դատել իրավիճակը, ընդդիմությունը չի կարող մտնել խորհրդարան, և նրանք նույնիսկ տեղական ընտրություններում լավ արդյունքներ չեն կարող ունենալ: Երկրորդ ցուցանիշը բողոքական տրամադրությունն է Ռուսաստանի հասարակության մեջ, որն աճել է վերջին տարիներին, բայց Ռուսաստանում դեռևս բողոքները շատ չեն: Այս գործընթացները, այնուամենայնիվ, մնում են նույնը, ինչը ստիպում է կառավարությանը և Պուտինին քիչ թե շատ հարմարավետ զգալ: Իհարկե, նա վախենում է այս բողոքական տրամադրություններից՝ ելնելով այն փաստից, որ վերջին շրջանում նրա վարկանիշը նվազել է, օրինակ՝ անցած տարի: Եվ իհարկե, սա անհանգստացնում է Պուտինին, և նա տեսնում է, որ տնտեսական իրավիճակը և գործընթացները այնքան էլ լավ վիճակում չեն, Ռուսաստանը դեռ պատժամիջոցների տակ է, նավթի գինն այնքան էլ բարձր չէ, որքան 5-6 տարի առաջ էր: Նավթի արտահանումը հիմնական եկամուտն է, բայց նույն քանակությամբ նավթի համար, որն արտահանվում է, Ռուսաստանը մեկ բարելի դիմաց շատ ավելի քիչ եկամուտ է ստանում, քան նախկինում: Հետևաբար, Պուտինն իրեն շատ հանգիստ չի զգում, երկրորդ ժամկետը կավարտվի 2024թ.-ին, և, իհարկե, որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի իր հեղինակությունն ու ուժը պահպանվի ռուսական իրականության մեջ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը: Գրեթե բոլոր հարևանների հետ, ներառյալ Ուկրաինան, Վրաստանը և Բելառուսը, Ռուսաստանը վարում է շատ կոշտ և ագրեսիվ քաղաքականություն: Ինչու՞ է այդպես:

– Այսօր աշխարհի կացութաձևը գտնվում է միաբևեռից դեպի բազմաբևեռ կարգի անցում կատարելու գործընթացում, նրանք իրենք իրենց տեսնում են այս աշխարհահամակարգում՝ որպես մեկ ազդեցիկ բևեռ: Եվ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ինչ-որ կերպ վերականգնել հետխորհրդային երկրները, և միայն այս դեպքում Ռուսաստանը կմնա որպես գերտերություն երկիր, հակառակ դեպքում Ռուսաստանի ճակատագիրը կմնա կասկածի տակ:

Քրիստինե Մարաբյան