Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հունվարի 24-ին, ժամը 12:00-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի մունիցիպալիտետի՝ Կումուրդո, Չամդուրա, Խանդո և Մուրջախեթ գյուղերը կհոսանքազրկվեն:
Ինչպես նաև ժամը 14:00-ից մինչև 18:00-ն առանց էլեկտրականության կմնան Ադիգենի մունիցիպալիտետի որոշ գյուղեր:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: