Այսօր՝ հունվարի 7-ին, երեկոյան Դարբինյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ: Երբ կնոջը տեղափոխել են հիվանդանոց, նա գիտակից վիճակում է եղել:
Այս փաստի առթիվ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «Անվտանգ երթևեկության կամ դրա շահագործման կանոնների խախտում, ինչը ավելի քիչ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը»: Այս հոդվածը մեղասավորին պատժում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Կնոջ վիճակը կայուն է, բայց հնարավոր է, որ նրան տեղափոխեն Թբիլիսի՝ ավելի մանրակրկիտ հետազոտման նպատակով: