Նոր տարվա տոնակատարության համար Սամցխե-Ջավախքում տարբեր շրջաններում տարբեր գումարներ են ծախսում, սակայն գումարները չեն գերազանցում 25,000 լարին:

Ամանորը նշելու համար Սամցխե-Ջավախքի որոշ շրջաններ ծախսում են տարբեր գումարներ, այս տարի նորամուծություն դարձավ տոնածառերի լույսերի ամանորյա լուսավառությունը:

Բացումը կազմակերպել էին գրեթե բոլոր մունիցիպալիտետները, Ախալցիխեի մունիցիպալիտետը ձեռք է բերել 16 մետր բարձրությամբ նոր տոնածառ: Այս տարի Ախալքալաքում, քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակում տեղադրվեց տոնածառ, իսկ մոտակայքում լուսավորվում է 3D «2020»-ը, սակայն քաղաքի մնացած հատվածներում ամանորյա լույսերը քիչ են, նախորդ տարվա համեմատ, այս տարի քիչ է լուսավորությունը: Օրինակ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծախսել են շատ ավելի քիչ, քան Ախալքալաքում, բայց լուսավորությունն ավելի շատ է: Այս տարի Ասպինձան գումար չի ծախսել զարդարանքի վրա՝ բավարարվելով հներով, այն փոքր բյուջեի պատճառով, որը նրանք ուղղորդել են սոցիալական նախագծերին: