Ջեզ ենք ներկայացնում Ախալքալաքի սպասարկման կենտրոնի 2019 թվականի կատարած աշխատանքները։
Կանաչապատում
Ծառատունկ՝ 200 հատ սոճի Վաչիանի ճանապարհին։
Տարվա սկզբին կրով ծառաբների սպիտակեցում է կատարվել քաղաքի Ազատության փողոցում, քաղաքային այգում և քաղաքապետարանի դիմացի այգում։
Կանաչապատվել է նաև ոստիկանության շենքի տարածքը, քաղաքային այգին, քաղաքապետարանի դիմացի այգին, Խոսպիո գյուղից դեպի Կարծախ տանող ճանապարհի խաչմերուկը՝ 1300 քառ/մ։
Ծառահատման աշխատանքներ
Աղմաշենեբելի փողոցում, քաղաքային այգում, նախկին 14-րդ զինվորական ավանի բնակելի շենքի դիմաց, Կորխ գյուղի մշակույթի տան մոտ և Վարևան գյուղի դպրոցի բակում։
Կանաչապատ տարածքների մաքրման աշխատանքներ
Վազգեն Սարգսյան փողոցում, նախկին առաջին զինվորական ավանի դիմաց, Ոստիկանության շենքի տարածքում, Գուսան Հավասի, Մաշտոցի և Դարբինյան փողոցներում, համար 2 և 3 մանկապարտեզների այգիները, քաղաքային այգին, Ապրիլի 9-ի այգին։ Ընդհանուր առմամբ 15 350 մետր քառակուսի տարածք։ Եղել են այնպիսի տարածքներ, որ երկու անգամ են հնձվել։
Այս տարի Սերվիս կենտրոնը նաև քաղաքի մուտքի մոտ, Շոթա Ռուսթավելիի արձանի կողքին պատկերել է Վրաստանի քարտեզը՝ ձեռքերի վրա։ Քաղաքային այգում ծաղիկներ է տնկվել, հետաքրքիր կոճղային ծաղկամաններում։
Աղբահանում
Աղբամաններ են տեղադրել Մուրջախեթ, Թոթխամ, Կորխ և Մաջադիա գյուղերում, ընդհանուր 48 հատ։ Աղբամաններ են ավելացրել Գոման, Վաչիան, Դիլիսկա, Կարծախ և Իխտիլա գյուղերում։ Աղբահանում է եղել Բուղաշեն գյուղում 40 մ խորանարդ, Բեժանո գյուղում տարվա ընթացքում երկու անգամ է իրականացվել աղբահանում, 200 մետր խորանարդ առաջի անգամ և 120 մ խորանարդ երկրորդ անգամ և Մերենիայից 80մ խորանարդ։ Ընդհանուր 440 մետր խորանարդ։
Հարթեցման աշխատանքներ
Ճանապարհների հարթեցում է կատարվել բոլոր գյուղերում, ընդհանուր՝ 235,5 կմ։ Եղել են գյուղեր, որ հարթեցվել են երկուսից երեք անգամ։
Լուսավորություն
2019 թվականին փողոցային լուսավորման լապտերներ ավելացվել են գյուղերում և քաղաքում, ընդհանուր՝ 2350 հատ։ Տեղադրվել է 23 հատ լապտեր Բավրա գյուղում։ Կայծակի պատճառով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին մինչև Խոսպիո գյուղ վառվել է մայրուղու լամպերը, առաջի անգամ 21 հատ, երկրորդ անգամ՝ 22 հատ, որոնք նույնպես փոխվել են։ Հոկամ գյուղում լուսավորվել է դպրոց տանող ճանապարհը։
Ձյունամաքրման աշխատանքներ
Նախկին զինվորական ավանի կամուրջը, վրաց դպրոցի տարածքը, Սուրբ Խաչ եկեղեցու տարածքը, քաղաքապետարանի դիմաց, փոքր մայթերը, Մշակույթի տան դիմաց։
Ջրամատակարարման աշխատանքներ
Ջրի հետ խնդիրները կախված է եղել հնացած և որակազրկված ջրատար խողովակների հետ։ Սուլդա գյուղում տեղի է ունեցել 7-10 վթար։ Աբուլ գյուղում ընդունվել է նոր աշխատող, հատուկ այն բանի համար, որ նա հետևի ձմռան ընթացքում, որպեսզի ջուրը չսառչի։ Վթարներ է եղել Ալաթուման, Բուղաշեն և Բոզալ գյուղերում։ Ոռոգման ջրի հետ կապված ջրանցքներ են մաքրվել։ Բեժանո գյուղում 700 մետր, Բարալեթ գյուղում 200 մետր և Արագվա գյուղում։
2019 թվականին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրվել է հետաքրքիր ձևավորմամբ նստարան։
2019 թվականին ձեռք է բերվել նաև ձյուն մաքրող մեքենա, որը 2019 թվականի արտադրանք է։ Տրակտորի արժեքը 125 000 լարի է, այդ գումարի 50%-ը հատկացրել է LAG կազմակերպությունը իսկ 50%-ը քաղաքապետարանը։
2020 թվականին կատարվելիք աշխատանքների ցանկը դեռ վերջնական պատրաստ չէ, քանի որ աշխատանքները առաջանում են ընթացքում։
2020 թվականի բյուջեն արդեն հաստատված է և սպասարկման կենտրոնի աշխատանքների համար հատկացրած է 850 000 լարի։
Հատկացրած գումարից՝ 565 200 լարին նախատեսված է աշխատավարձի համար։ 4 ծառայության աշխատանքների համար հատկացվել է 284 800 լարի։
2020 թվականին նաև կավելանա 4 նոր աշխատատեղ։ Մեկ վարորդ նոր ստացած տրակտորի համար, երկու հավաքարար և մեկ հսկիչ-մաքրուհի հասարակական զուգարանի համար։
Գայանե Ակոջյան