Ախալքալաքի տեղական բյուջեն սուբսիդավորում է մունիցիպալ հաստատությունները՝ դրա համար հատկացնելով 2972232 լարի: Որոշ հաստատություններ սուբսիդավորվում են 100%-ով, որոշները` ավելի քիչ: Եկամուտների մասով ամենաքիչ օժանդակությունը ստանում է Երաժշտական դպրոցը` ընդհանուր ծախսերի 86%-ը:
Սուբսիդավորման մեծ մասը բաժին է ընկնում մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորմանը՝ 1 582 217 լարի: Ավելին սուբսիդավորումը 100% է այն պահից, երբ մանկապարտեզները դարձան անվճար (7-8 տարի): Մանկապարտեզների միավորումը ներառում է 12 նախադպրոցական հաստատություն, որոնցից 3-ն այլընտրանքային են, այդ հաստատություններում մոտ 1000 երեխա ստանում է անհրաժեշտ նախադպրոցական կրթություն:
Մարզահամալիրն ու թիվ 31 մարզադպրոցը ստանում են 100%-ոց սուբսիդավորումից՝ 205 000-ական լարի, որտեղ երեխաների ֆիզիկական զարգացման համար մարզական խմբակներն անվճար են: Եվ այս հաստատությունները չեմպիոններ են դաստիարակում ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով:
Ախալքալաքի մարզահամալիրում գործում է կիոկուշինկայ կարատեի, բռնցքամարտի, քիքբոքսինգի մարզական բաժիններ, ավելին՝ բաժիններում մի քանի խմբեր կան, ինչպես նաև համալիրի ենթակայությունում Մերենիայում գործում է ըմբշամարտի բաժին, ինչպես նաև Արագվա գյուղում՝ լեռնադահուկային դպրոց: Ընդհանուր առմամբ, մարզահամալիրը ֆիզիկական զարգացում է ապահովում 400 հոգու:
Թիվ 31 մարզադպրոցում գործում են տարբեր սպորտաձևերի 6 բաժիններ, ընդհանուր առմամբ, այս սպորտաձևերում՝ 11 խմբերում մարզվում է 195 երեխա:
202,000 լարի ստանում է լողավազանը, որը կազմում է լողավազանի ծախսերի մոտ 96%-ը: Տարբեր եղանակներին լողավազան այցելում են տարբեր թվով այցելուներ: Առավել ակտիվ սեզոնին լողավազան է այցելում 100-150 մարդ: Լողավազանում կարելի է հաճախել լողի 7 տարեկանից: Երեխաների և մեծահասակների համար լողավազանները տարբեր են: 7-13 տարեկան երեխաների համար ամսական գումարը 10 լարի է, 14-18 տարեկանների համար` 20 լարի, 18-ից և ավելի տարեկանների ամսավճարը` 40 լարի:
Իսկ Երաժշտական դպրոցը, որտեղ 167 երեխա ստանում է երաժշտական կրթություն, այն հաստատությունն է, որն ստանում է ամենից շատ սեփական եկամուտ և ապահովում է սեփական ծախսերի 14%-ը: Դպրոցը ստանում է 125,000 լարի օժանդակություն: Երաժշտական դպրոցում ուսման վարձը տարեկան 120 լարի է: Դպրոցը կրթում է տարբեր հեղինակավոր երաժշտական մրցույթների դափնեկիրների:
Ավելի քան 100,000 լարի օժանդակություն է ստանում նաև Ակումբների միավորումը (159,000 լարի, մոտ 96%) և Առողջապահության հասարակական կենտրոնը (165,000 լարի, 100%):
Մնացած հաստատություններն ավելի քիչ ծախսեր ունեն և, համապատասխանաբար, ավելի քիչ սուբսիդիա են ստանում: