Այսօր, դեկտեմբերի 22-ին Ախալքալաքի մարզահամալիրում անցկացվեց բազկամարտի շրջանային առաջնություն, որին մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ:

Բազկամարտի մրցույթն Ախալքալաքում անցկացվեց թվով երեք քաշային կարգերում՝ մինպև 65 կգ, մինչև 75 և 85+ կգ քաշային կարգերում:

Մինչև 65 կգ քաշային կարգում հաղթողներ դարձան՝

1. Սպարտակ Բիչախչյան
2. Արման Երոյան
3. Լավրենտ Սերոբյան

Մինչև 75 կգ քաշային կարգում հաղթողներ դարձան՝

1. Սիմոն Օքրոյան
2. Նիկո Գոմցյան
3. Սամվել Մանանդյան

Մինչև 85 կգ քաշային կարգում հաղթողներ դարձան՝

1. Արմեն Քեվնակսզյան
2. Խաչո Հակոբյան
3. Վարդան Ազնավուրյան

Եվ 85+ կգ քաշային կարգում հաղթողներ դարձան՝

1. Հաբեթ Ծածուրյան
2. Վահան Եզոյան
3. Ռոստոմ Դավթյան

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու պատվոգրերով:

Բազկամարտը, դա ձեռքերի կռիվ է: Կռիվ երկու մասնակիցների ձեռքերի միջև: Մրցույթի ընթացքում մարզիկների նույնանուն ձեռքերը հենում են ամուր, հարթ մակերևույթի վրա, իսկ ափերն ամուր կապվում են: Բազկամարտի հիմնական խնդիրն այն է, որ մրցակցի ձեռքը պետք է դիպչի հարթակին: Մրցակիցներին տրվում է ժամանակ, տեխնիկական և տակտիկական վարժությունների սահմանափակում: Չնայած, նրան որ բազկամարտը չի համարվում օլիմպիական սպորտաձև, բայց մեծ տարածում ունի: