Կառավարող թիմը քաղաքական սպեկտրին առաջարկում է, որպեսզի պահպանվի գործող խառը ընտրական համակարգը, սակայն համամասնական բաժինն այս համակարգում ավելանա մինչև երկու երրորդը: Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, համաձայնության գալու դեպքում, համամասնական կարգով կընտրվի 100 պատգամավոր, իսկ մեծամասնական մանդատը կկրճատվի մինչև 50:

«Քաղաքական սպեկտրին մենք առաջարկում ենք նախաձեռնություն՝ պահպանել գործող խառը ընտրական համակարգը, սակայն մինչև երկու երրորդն ավելացնել համամասնական մասն այս համակարգում: Այս առաջարկի շուրջ համաձայնության գալու դեպքում, համամասնական կարգով կընտրվի 100 պատգամավոր, իսկ մեծամասնական մանդատը կկրճատվի մինչև 50»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Խոսքը վերաբերում է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին: