Ախալքալաքի շրջանային ժողովի (Սակրեբուլո) որոշմամբ` 67.5 քմ մակերեսով շենքը, որտեղ գտնվում է Շրջանային ընտրական հանձնաժողովը, կփոխանցվի ԿԸՀ-ին:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նամակով դիմել է Ախալքալաքի մունիցիպալիտետին, որպեսզի այն շենքում, որտեղ գտնվում է Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովը, լրացուցիչ՝ 67.5 քմ մակերեսով տարածք հատկացվի հանձնաժողովին:

Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորները համաձայնություն են տվել վերոնշյալ տարածքն անհատույց տրամադրել Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովին: