Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի լիագումար նիստում հաստատվել է 2019 թվականի բյուջեի վերջին փոփոխությունները՝ 35832 լարիի չափով:
Բյուջեի փոփոխությունների թվում պատգամավորները հաստատել են ծախսերի կետ, ըստ որի, մունիցիպալիտետը 12,500 լարի վճարելու է «Սամցխե-Ջավախքի զբոսաշրջության կառավարում» կազմակերպությանը:
Նիստում հաստատվել է նաև 3432 լարի «Տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության համար, որը քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատողների համար թրեյնինգներ է անցկացնում:
Բացի այդ, 12 900 լարի է հատկացվել քաղաքապետարանի և Սակրեբուլոյի գործառույթի էլեկտրոնային համակարգերի, ինչպես նաև 《Օրենսդրական բանբերի》 սպասարկման համար:
Նաև 7000 լարի է հատկացվել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ջեռուցման համար: