Ախալքալաքցի երիտասարդները միացել են «Միասին Խատիայի համար» բարեգործական ակցիային, օգնելու ադիգենցի 21-ամյա Խատիային, որի մոտ ախտորոշվել է լեյկոզ:

Դեկտեմբերի 11-ին, Ախալքալաք-Ախալցիխե կենտրոնական մայրուղու վրա և Ախալքալաք-Կոթելիա-Բակուրիան ավտոճանապարհին վրացական թիվ 3 հանրային դպրոցի մի խումբ երիտասարդներ, պաստառներով քայլում էին ճանապարհով և խնդրում մարդկանց օգնել: Նրանք գումար են հավաքում ադիգենցի Խատիա Պարունաշվիլիի համար, ով հիվանդ է սուր լեյկոզով և ներկայումս բուժում է ստանում Թուրքիայում:

Ակցիան օրեր առաջ մեկնարկել է Ախալցիխեում, այն կազմակերպել են աղջկա հարազատ և մտերիմ մարդիկ: Ակցիային միացել է նաև ոչ անտարբեր երիտասարդությունը:

Խատիայի բուժման համար հարկավոր է 72 000 դոլար, իսկ ընտանիքն այդպիսի գումար չունի:

Ցանկացողները կարող են գումար փոխանցել ստորև նշված հաշվեհամարներով՝

«Bank of Georgia» – GE34BG0000000161580664GEL
«TBC Bank» – GE31TB7146945061100061