2019 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը 18 դատավարության մեջ պատասխանող կողմ էր:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Խաչատուր Ալեքսանյանի, 18 դատական գործերի շարքում կան հողերի նույնականացման և օրինականացման, ինչպես նաև տենդերների հետ կապված հարցեր:

«Դա այդպես էլ պիտի լինի քանի որ մեր հարաբերությունները հիմնականում քաղաքացիների հետ են», – ասում է Խաչատուր Ալեքսանյանը:

Գյուղացիները հիմնականում դիմում են նույնականացման համար, երբ հողատարածք են գրանցում: Քաղաքապետարանում գոյություն ունի հանձնաժողով, որը քննարկում է այս հարցերը: Այդպիսի դատական հայցերը կազմում են 50%, որոնցում քաղաքապետարանը պատասխանող է: Օրինականացման հարցին վերաբերում է 3 գործ, 2-ը քաղաքացիական գործ է և երեք հայց էլ կապված է տենդերների հետ:

Տենդերների հետ կապված 3 հայցից 2-ը քաղաքապետարանը պարտվել է, իսկ մի դատավարություն դեռ չի ավարտվել՝ «ВЕМ» ընկերության հայցով: Ընկերությունը բողոքարկում է քաղաքապետարանի դեմ՝ չվճարելու համար, իսկ քաղաքապետարանն իր հերթին պարզաբանում է, որ իրենք վճարել են ընկերությանը բոլոր աշխատանքների համար:

Պարտված գործերը վերաբերում են Ալաթուման և Կումուրդո գյուղերում ջրագծերի անցկացմանը : Երկու դեպքում էլ դատարանը որոշում է կայացրել հայցվորների օգտին, քանի որ նրանք աշխատանքներն իրականացրել են ըստ նախագծի, երկու դեպքում էլ մեղավոր է նախագծողը:

«Կան դատական գործեր, որոնք ավարտվել են մեր օգտին, կան այնպիսիքն էլ, որոնք մեր օգտին չեն ավարտվել: Կան գործեր, որոնք ավարտվել են ոչ թե ի վնաս մեց , այլ ուղղակի դատարանը կասեցրեցրել է մեր որոշումը և այն վերադարձրել է քննարկման: Նման երկու դատական որոշում կա: Երկու գործ կա կապված բնակարանների հետ: Տենդերների հետ կապված հայցերն այս տարի առաջին անգամ են մեզ մոտ », – ասում է Խաչատուր Ալեքսանյանը: