Վերջերս Էկոնոմիկայի նախարարությունն աճուրդի էր հանել Սամցխե-Ջավախքում գտնվող 15 պետական օբյեկտ և հողամաս: Տարածաշրջանում ամենաշատն Ախալքալաքի մունիցիպալիտետում գտնվող օբյեկտներն ու հողամասերն են աճուրդի հանվել:

Էկոնոմիկայի նախարարության կողմից Սամցխե-Ջավախքում վաճառվող 15 օբյեկտներից 8-ը գտնվում է Ախալքալաքում, 1-ը` Նինոծմինդայում, 5-ը` Բորժոմիում և 1-ը` Ախալցիխեում:

Ներկայացնում ենք Ախալքալաքում գտնվող այն օբյեկտներն ու հողամասերը, որոնք պետությունը վաճառքի է հանել:

Գյուղ Լոմատուրցխ՝ 10 472 քմ հողատարածք, աճուրդի մեկնարկային գինը՝ 59 500 լարի:
Գյուղ Արագվա՝ 122 618 քմ հողատարածք, աճուրդի մեկնարկային գինը՝ 409 500լարի:
Քաղաք Ախալքալաք՝ 17 988 քմ հողատարածք, աճուրդի մեկնարկային գինը՝ 275 920 լարի:
Գյուղ Վաչիան՝ 15 905 քմ հողատարածք-ֆերմա, աճուրդի մեկնարկային գինը՝ 57 800 լարի:
Գյուղ Գոգաշեն՝ 25 056 քմ հողատարածք, աճուրդի մեկնարկային գինը՝ 62 640 լարի:
Գյուղ Ափնիա՝ 29 110 քմ հողատարածք, աճուրդի մեկնարկային գինը՝ 87 330 լարի:
Գյուղ Կարծախ՝ 127 558 քմ հյուրանոցային համալիր, աճուրդի մեկնարկային գինը՝ 355 800 լարի:
Գյուղ Կարծախ՝ 93 040 քմ հողատարածք, աճուրդի մեկնարկային գինը՝ 372 160 լարի: