Վրացական խորհրդարանին հարակից Չիտաձե և Զուբալաշվիլի փողոցները, ինչպես նաև օրենսդրական մարմնին առնչվող մի քանի մուտքեր, ոստիկանության կողմից փակվել են երկաթե կոնստրուկցիաներով:
Ինչ վերաբերում է Չիչինաձե փողոցին, ապա երկաթե կոնստրուկցիաներ չկան, բայց խորհրդարանի մուտքի դարպասների մոտ 30 ոստիկան է մոբիլիզացվել: Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց, հնարավոր է ազատ տեղաշարժվել:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները մտադիր են առավոտյան շրջափակել խորհրդարանի շենքը: Նրանք բողոքում են օրինագծի տապալման դեմ, ինչը ենթադրում է անցում համամասնական ընտրակարգին:
Այսօր խորհրդարանում հանձնաժողովների նիստերը նշանակված է 10:00-ին, իսկ լիագումար նիստը պետք է սկսվի ժամը 12:00-ին:
Պարեկապահակային ծառայության պետ Վազի Սիրաձեի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանին հարող տարածքում երկաթե բարիկադներ է ստեղծել՝ անվտանգության նկատառումներով՝ բողոքողների կողմից ոստիկանության դեմ բռնի գործողություններից խուսափելու համար:
Միևնույն ժամանակ, ըստ ոստիկանապետի, տեղի բնակիչները հնարավորություն ունեն տեղաշարժվել խորհրդարանի հարակից տարածքում:
«Անվտանգության նկատառումներից ելնելով, մենք որոշեցինք երկաթե կոնստրուկցիաներ տեղադրել, որպեսզի հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության նկատմամբ բռնի գործողություններ չլինեն: Մենք գործում ենք ադեկվատ և, համապատասխանաբար, լավ ապահովելու հասարակության անվտանգությունը: Այնպես, որ, դա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գործողություն չեն անցկացնելու և խցանում են խորհրդարանը: Քանի որ արդեն մեկից ավելի փաստ կար, որ այդ մարդիկ արգելափակեցին մուտքը խորհրդարան և հայտարարեցին, որ մտադիր են դա կրկին անել: Հետևաբար, ոստիկանությունը ձեռնարկեց համապատասխան միջոցներ», – ասել է Սիրաձեն:
Ակցիայի մասնակիցներն այս րոպեներին գտնվում են Ինգորոկվա փողոցում: Նրանք ցանկանում են մոտենալ խորհրդարանի շենքին, բայց իրավապահները երկաթե կառույցներով փակել են դեպի խորհրդարան տանող ճանապարհը: