Ախալքալաքի մունիցիպալիտետի Բեժանո գյուղի բնակիչները աճեցրել են գազար, տարին այնքան էլ բերքառատ չէր: Ըստ բնակիչների եղած բերքն էլ վաճառվում է ցածր գնով:
Բեժանո, Ախալքալաքի մունիցիպալիտետ
Բեժանո գյուղը հայտնի է իր բարձրորակ գազարով: Չկա մի ընտանիք, որը գազար չի աճեցնում:
Գազարի բերքահավաքը
Գյուղում նշում են, որ այս տարի գազարի դաշտերում ավելի շատ մոլախոտ է աճել, քան գազար: Գյուղացիների խոսքով՝ անցած տարվա համեմատ այս տարի բերքատվությունը կրկնակի անգամ քիչ է:
Այստեղ մեծից փոքր աշխատում են դաշտերում
Գյուղացիները դժգոհում են շուկայում գազարի գնից: Ըստ նրանց, 1 կգ գազարն արժե 70 թեթրի:
Գյուղացիների խոսքով՝ տարին բերքատու չէր: Գարնանը, երբ գազարին խոնավություն էր հարկավոր, անձրևներ չկային: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Գուրգեն Տոնականյանը 10 տոննա գազարի փոխարեն 4 տոննա է ստացել նույն հողատարածքից:
«Մենք մի փոքր ցանում ենք միայն տան դիմաց գտնվող հողատարածքում: Այս տարի բերքն աղքատ էր, դրա հետ մեկտեղ գինը բարձր չէ», – ասում է նա:
Անցյալ տարվա բերքը
Ըստ գյուղացիների՝ աճեցման բոլոր ծախսերը հոգալու համար գազարը պետք է լինի առնվազն 1 լարի:
«Գազարի գինը 70 թեթրի է այն դեպքում, երբ առնվազն մեկ լարի պետք է լիներ», – ասում է Բեժանո գյուղի բնակիչը:
Գազարնի հիմնական գնորդները վերավաճառողներն են: Անկախ նրանից, թե շուկան ինչ գին է թելադրում, գյուղացիները ստիպված են համաձայնել, որպեսզի բերքը չփչանա:
Բրատիսլավ Իգիթխանյան