Վերջին ժամանակաշրջանում, երբ օրինանախագիծ առաջարկվեց առ այն, որ վարորդական իրավունք ձեռք բերելու համար քննությունը ոչ միայն քննական հրապարակում, այլ քաղաքում էլ կանցկացվի, մարդիկ շտապում են գրանցվել։ Այնքան մեծ է գրանցվողների թիվը, որ գրանցումը սկսվելուց երկու ժամից տեղերը լրանում են։
Ախալքալաքի բնակիչները գիշերը ժամը 12։00-ից հետո բանկոմատների մոտ հերթ են կանգնում, որպեսզի կարողանան ժամանակին գրանցվել։
Ներքին գործերի գործակալության Սպասարկման գործակալությունից Jnews-ին տեղեկացրին, որ ներկա դրությամբ բոլոր քաղաքներում գրանցվել հնարավոր չէ, քանի որ տեղերը արդեն լրացած է, սակայն ամեն շաբաթ օր, գիշերվա ժամը 12։00-ից բացվում է գրանցումը և շարունակվում՝ մեկ շաբաթ։ Հիմա շաբաթ օրը կբացվի գրանցումը և կշարունակվի մինչև դեկտեմբերի 21-ը: Գրանցվումը կատարվում է ինչպես օնլային, այնպես էլ վճարման մեքենաներով։
«Այնքան շատ են գրանցվողների քանակը, որ միանգամից լրանում է տեղերը և բազան փակվում։ Գրանցման համար մենք նախատեսնում ենք մեկ շաբաթ, սակայն անսպասելիորեն երկու ժամվա ընթացքում այլևս տեղեր չի մնում»,- ասացին գործակալությկունից։
Վարորդական իրավունքի քննության թեստերի մեջ մի շարք փոփոխություններ կատարվեցին։ 2018 թվականի սեպտեմբերի 30-ից վարորդական իրավունքների թեստերին ավելացավ էկո-կառավարման վերաբերյալ տոմսերը: Ընդհանուր առմամբ խոսքը գնում է 51 տոմսի մասին: Սակայն հայերեն մասում դեռ ոչ մի հարց չի ավելացել։ Այնուհետև 2019 թվականի հուլիսի 1-ից խոսվեց վարորդական իրավունքի գործնական քննությունը փողոցում՝ իրական ճանապարհային պայմաններում հանձնելու մասին, սակայն այդ գործընթացը հետաձգվեց։ Քննությունները դեռ շարունակում են հանձնել հին ձևաչափով։
Հիշեցնենք, որ ըստ նոր օրինանախագծի վարորդական իրավունք ստանալու համար կավելանա նաև քննությունների վճարը։
«B» կատեգորիայի տրանսպորտային միջոցների վարորդական իրավունք ստանալու գործնական քննության առաջին փուլում միանգամյա մուտքի արժեքը կդառնա 40 լարի, իսկ երկրորդ փուլում միանգամյա մուտքը կլինի 90 լարի։
«A», «C», «D», «BE», «CE», «DE» կատեգորիաների «A1», «A2», «B1», «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակատեգորիաների տրանսպորտային միջոցների վարորդական իրավունքի գործնական քննության առաջին փուլում միանգամյա մուտքի վճարը 40 լարի կլինի, իսկ երկրորդ փուլում կարժենա 150 լարի։
Ուսանողներն առավելություններ ունեն.
Ուսանողն իրավունք կունենա AM կատեգորիայի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու տեսական քննությանը մասնակցել միայն մեկ անգամ։ Քանի որ նշված կատեգորիայի վարորդական իրավունք ստանալու համար գործնական քննության անհրաժեշտություն չկա, ուսանողը տեսական քննությունը հանձնելու դեպքում այն կստանա անվճար։
Գայանե Ակոջյան