Քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունների կողմնակիցները և քաղաքացիների մի մասը գիշերել է Վրաստանի խորհրդարանի մոտ:
Ամբողջ գիշերվա ընթացքում խորհրդարանի մոտ իրավիճակը հանդարտ է եղել: Եղել են մի քանի փոքրիկ միջադեպեր, որոնք արագ կանխարգելվել են իրավապահների կողմից:
Խորհրդարանի շենքի ողջ շրջակայքում վրաններ են:
Բացի այդ, ավազներով և շինանյութերի մնացորդներով լի պարկերով կազմակերպված են բարիկադներ Չիտաձեի, Զուբալաշվիլիի և Ճիճինաձեի փողոցներում, խորհրդարանի մուտքերի մոտ, իսկ Ճիճինաձեի փողոցի կողմից` դարպասները կողպեքով կողպված են:
Խորհրդարանի ողջ տարածքում մնում են իրավապահները, ավտոմեքենաների երթևեկը սահմանափակ է:
Ըստ ցուցարարների, պատգամավորները չեն կարողանա մուտք գործել շենք, քանի դեռ չի բավարարվի նրանց պահանջը՝ անցկացնել ընտրությունները համամասնական ընտրակարգով: