«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ, Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանում է խորհրդարանի կողմից
սահմանադրական փոփոխությունների տապալունը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Այսօր, երբ մեր երկիրը, ժողովրդավարական զարգացման ուղու վրա, անցնում է կարևոր փուլ, որպես իշխող քաղաքական կուսակցության նախագահ, անհրաժեշտ եմ համարում արձագանքել գործընթացներին, որոնք տեղի էին ունենում վերջին օրերին խորհրդարանում:
Ես հիասթափված եմ, որ մեր նախաձեռնությունը չստացավ աջակցություն, որ խորհրդարանական ընտրությունները անց կացնեինք համամասնական համակարգով, զրոյական պատնեշի պայմաններում: Ցավոք, խորհրդարանը այդ նախաձեռնությունը «վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների մի մասի պատճառով չընդունեց:

Հասարակության մեջ հարց է առաջանում. Ինչպե՞ս է տեղի ունեցել այսպես կոչված «Մեծամասնական ապստամբությունը» իշխող թիմում, երբ այս հարցով սահմանադրական գործընթացը լավ է ավարտվել և հարցը հասել քվեարկության:

Չնայած նրան, որ ընթացիկ տարի ամռանը զարգացած իրադարձությունների, հասարակության մի մասի արդար բողոքի հանդեպ իշխող թիմը ունեցել է ադեկվատ արձագանք, խորհրդարանի նախագահը վերցրեց պատասխանատվությունը և հեռացավ պաշտոնից, իսկ «Վրացական երազանքը» հասարակությանը դիմեց կարևոր նախաձեռնությամբ – 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անց կացնել համամասնական ընտրակարգով, զրոյական ընտրական շեմի պայմաններում:

Չեմ թաքցնի, այդ նախաձեռնության հեղինակը անցձամբ ես էի և թիմը, չնայած մեծամասնական որոշ պատգամավորների դիմադրության օրինագիծը ստացել է աջակցություն և մի քանի մեծամասնական պատգամավորի բացառությամբ, բոլորը ենթարկվել են կուսակցական կարգապահությանը:

Չնայած դրան, ընդդիմությունը արել է ամեն բան, որ այն համաձայնությունը, ինչը ամռանը գրանցվել էր թիմի ներսում, խախտվեր: Երբ նախաձեռնության շուրջ քննարկումները ավարտվեցին, և հարցը դրվեց քվեարկության, «Միացյալ ազգային շարժման» անդամները մեր պատգամավորների հասցեին արել են անպատվական հայտարարություններ: Երևում է, դա շատ մեծամասնականների վրա ունեցել է ազդեցություն և ցավոք չկարողացա նրանց վերադարձնել սահմանադրական դաշտ»,-ասում է Բիձինա Իվանիշվիլին:

Ես, որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար, մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ աջակցությունը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով անցկացնելու գաղափարին և անկեղծորեն զղջում եմ, որ դա տեղի չի ունեցել: Իմ թիմի և իշխանությունների հետ կլինեմ երաշխիք, որ Վրաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացը լինի անդառնալի: 2020 թվականի ընտրությունները կլինեն դրա վառ օրինակը», – ասվում է հայտարարության մեջ: