«Արևելյան երկրների գործընկերության տարածքային համագործակցություն» նախագծի շրջանակներում 8 ոչ կառավարական կազմակերպություններ Վրաստանից և Հայաստանից կիրագործեն նախագծեր բնապահպանության, բիզնեսի զարգացման և հումանիտար ոլորտում:

Սեպտեմբերի 25-ին Դիլիջանում վրաց-հայկական տարածքային համագործակցություն նախագծի շրջանակներում, կազմակերպությունները, որոնք հաղթել են մրցույթում ստորագրեցին պայմանագրեր: Հաղթող կազմակերպություններից 4-ը Սամցխե-Ջավախքից և 4-ը Քվեմո-Քարթլիից: Համատեղ տարածաշրջանային Վրաստան-Հայաստան նախագծերի անցկացման համար Եվրոմիությունը հատկացրել է 1.35 միլիոն եվրո: Հայկական կողմից մասնակցում են Տավուշ, Լորի և Շիրակ տարածաշրջանները, վրացական կողմից` Սամցխե-Ջավախքը և Քվեմո-Քարթլին:

Համատեղ նախագծերի անցկացման համար Եվրոմիության հայտարարած մրցույթին տրվել է 40 հայտ, որոնցից ընտրվել է միայն ութ նախագիծ, դրանցից երկուսը Ախալցիխեից էր, մեկը` Բորժոմից և մեկն էլ` Նինոծմինդայից: Այս բոլոր կազմակերպությունները նախագծերին կմասնակցեն կամ լիդերների, կամ էլ գործընկերների կարգավիճակով:

«Մենք շատ ուրախ ենք: Սամցխե-Ջավախքի ոչ կառավարական կազմակերպությունները շատ ուժեղ են և արժանի: Նրանք կիրականացնեն այն առաջադրանքները, որոնք կդնեն իրենց առջև»,- ասում է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային նախագծերի կոորդինացման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն:

Նինոծմինդայից հաղթել է «Բարելավենք միասին`քայլեր Ջավախք-Շիրակ էկոտարածաշրջանի պահպանման համար» նախագիծը: Հետևյալ ծրագիրը կիրականացնեն «Մեղվիկ» ոչ կառավարական կազմակերպությունը` Գյումրիից , «Փարոս»- ի (Վրաստան) հետ համագործակցությամբ, «Հոգու փրկություն»> (Վրաստան) և Ուրբանիզացիայի և Կայուն զարգացման Հիմնադրամը (Հայաստան):

Նախագիծը ընդգրկում է Սամցխե-Ջավախքի և Հայաստանի Շիրակի տարածաշրջանի ազգային զբոսայգին:

«Մեր հատվածը ընդգրկում է Նինոծմինդայի երեք գյուղերը և Ախալքալքի երեք գյուղերը, որոնք մտնում են ազգային զբոսայգու մեջ: Հիմնականը մեզ մոտ կլինի էկոլոգիան, երիտասարդությանը ուսուցանել այդ հարցերի մասին, տարբեր էկոլոգիական ակցիաներ, և բազմազանության պահպանման համար մենք կաջակցենք նաև մեղվաբույծներին»,- ասում է «Փարոս» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Գինոսյանը:

Հետևյալ ծրագրին, մեկ տարվա տևողությամբ, հատկացված է 179 835 եվրո: Նախագիծը կսկսվի 2015 թվականի հոկտեմբերի մեկից:

Տարածքային համագործակցություն Նախագծի փորձագետների խմբի ղեկավարի `Ալեքսեյ Սեկարյևի խոսքով, այս նախագծի ինքնատիպությունը կայանում է նրանում, որ դրանք առանձին նախագծեր չեն երկու տարբեր երկրների, այլ մի ընդհանուր նախագիծ է, որը ուղղված է համատեղ խնդիրների լուծմանը:

«Շատ լարված մրցակցություն էր: Հաղթեցին իսկապես լավագույնները: Բոլոր այս նախագծերը ունեն իրենց թեմաները: Իսկապես, խնդիրները, որոնք պետք է լուծվեն միայն համագործակցության շնորհիվ թե մի կողմից և թե մյուս: Ինքնուրույն մի հայ մասնակից և մի վրաց մասնակից չէին կարող լուծել առանձին»,-ասել է Ալեքսեյ Սեկարյևը:

Սեկարյևի խոսքերով, առավելությունը տրվել է նախագծերին` ուղղված տեղի բիզնեսի զարգացմանը, սահմանային վաճառքի զարգացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, դպրոցների միջև համագործակցությանը, հումանիտար ոլորտին:

Նախագծի կազմակերպիչները ունեն մեծ սպասումներ հետևյալ նախագծերից:

Շուշան Շիրինյան