Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկ Սարգիս Ներսեսյանը բրոնզե մեդալով է վերադարձել Կովկասի առաջնությունից։
Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկները, Կիոկուշին կարատե մարզաձևում, մարզիչ Պողոս Չիվչյանի գլխավորությամբ, նոյեմբերի 9-ին մասնակցել են Թբիլիսիում կայացած կարատեի Կովկասի առաջնությանը։
Մեր մարզիկներից Սարգիս Ներսեսյանը 14-15 տարեկանների մեջ, 60 կգ քաշային կարգում, Կիոկուշին մարզաձևում գրավել է երրորդ հորիզոնականը և հայրենի Ջավախք է վերադարձել բրոնզե մեդալով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Կիոկուշին կարատեի մարզիկները Հայաստանից վերադարձել էին 7 մեդալով: