Ռուսական «Դաշնային բեռնափոխադրող ընկերություն» ԲԸ-ն մշակել է նոր մասնագիտացված նորարարական բեռնարկղ` մեծածախ ապրանքների, հատկապես հացահատիկային բեռների փոխադրման համար: Հացահատիկի առաջին խմբաքանակը Ախալքալաքով կուղարկվի Թուրքիա՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:
«Բեռնարկղի հավաստագրումից և տեղական բեռնափոխադրման բնութագրերի հաստատումից հետո, Արևմտյան Սիբիրյան երկաթուղու հետ միասին, մենք տարածաշրջանի բեռնափոխադրողներին կառաջարկենք հացահատիկային փոխադրման համապարփակ ծառայություն, այդ թվում՝ Ընկերության ունիվերսալ հարթակներում բեռնարկղերի տրամադրմամբ», – ասում է ԴԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Վորոնովիչը:
«Հացահատիկի առաջին խմբաքանակը կուղարկվի Թուրքիա Վրաստանում Ախալքալաքի ցամաքային սահմանային անցակետով, քանի որ հացահատիկի արտահանման ցամաքային ուղղություններն այսօր առավել պահանջված են տվյալ տեխնոլոգիայի համար», – բացատրում են ընկերությունից:
Նախատեսվում է, որ այդ փոխադրումը կկազմակերպվի շարունակական հիմունքներով` «Առաջին Տրանսպորտա-լոգիստիկ» ընկերությունը՝ ԴԲԸ-ի հետ համատեղ: Ապագայում նոր մուլտիմոդալ ծառայությունը կօգտագործվի Չինաստան փոխադրումների ժամանակ:
Կոնտեյների կոնստրուկցիան նախատեսում է երկաթուղով փոխադրման համար անհրաժեշտ բոլոր պահանջները: Բեռնարկղը, ի տարբերություն ստանդարտայինների, որոնց լցնումն իրականացվում է վերջնական դռնից, հագեցած է վերին բեռնիչ ելքերով, ինչը հնարավորություն է տալիս այն բեռնավորել ամբարձիչով: Կողային բեռնաթափման ելքերը և թեքված ներքին պրիզման թույլ են տալիս հացահատիկը բեռնաթափել հացահատիկի սովորական ընդունիչներին` առանց պնեվմոպոմպերի օգտագործման, ներառյալ` առանց բեռնարկղը մեքենայի կամ երկաթուղային պլատֆորմից հանելու:
Փոխանցել է SeaNews վերլուծա-տեղեկատվական գործակալությունը