Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում, Բերքի օրը նշեցին ավանդական, հայկական ուտեստների պատրաստմամբ:

Xapama8

Բերքի օրը նշվեց Ախալքալաքի հայ երիտասարդական կենտրոնում` սեղանները լիքն էին հայկական ավանդական աշնանային համեղություններով՝ ղափամա, չրեր, մրգեղեն, բանջարեղեն և շատ այլ բաներ, որոնք ձևավորված էին հետաքրքիր մոտեցումներով, իսկ բակում պատրաստվում էր Ախալքալաքում հայտնի կեղևով կարտոֆիլը: Երեխաները հանդիսատեսի առջև իրենք էին թթու դնում բանջարեղենը, կաղամբը, շաղգամը, գազարը, դդումը, կանաչ լոլիկը և այլն:

Xapama7

Պատրաստման գործընթացն ուղեկցվում էր համերգային ծրագրով, կենտրոնի սաները տարազներով պարեցին հայկական ժողովրդական պարեր, երգեցին և ասմունքեցին բանաստեղծություններ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով:

Xapama9

Xapama6

Միջոցառման ավարտին խորոված կարտոֆիլը, ինչպես և պատրաստված այլ կերակուրները բաժանվեց հանդիսատեսին: Նրանք մեծ հաճույքով օգտվեցին հյուրասիրությունից:

Xapama1

Xapama4

Xapama5

Xapama3