«Սոցիալական մոբիլիզացիայի և հեռանկարների զարգացման միջոցով կանանց կարողությունների և տնտեսական իրավունքների ընդլայնումը» ծրագրով կանանց համար Վաչիան գյուղում անցկացվեց թրեյնինգ:
2019 թ.-ի մայիսի 1-ից «Տասո» հիմնադրամը, Կախեթիի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի (KRDF) և Կովկասում CARE International-ի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, իրականացնում է 26-ամսյա ծրագիր՝ ՄԱԿ-ի Կանանց, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Ավստրիական զարգացման նպատակներով համագործակցության (ACD) աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է տեղեկացնել և աջակցել կանանց` մասնագիտական կրթություն ստանալու, զբաղվածության և տնտեսական հնարավորությունների ձեռքբերման հարցում, ինչպես նաև հանգեցնել տեղական ինքնակառավարման հետ համագործակցության` ի օգուտ հասարակության: Նախագիծը տեղի է ունենում՝ Թելավիում, Ախմետայում, Լագոդեխիում: Քվեմո Քարթլիի շրջանում՝ Մառնեուլի, Բոլնիսի, Թեթրիսծղարո քաղաքներում, ինչպես նաև Սամցխե-Ջավախքում՝ Ասպինձայում, Ախալքալաքում, Ախալցիխեում:
Ախալքալաքում առաջին անգամ թրեյնինգն անցկացվել էր Վաչիան գյուղում, որին մասնակցում էին գյուղի 12 բնակչուհիներ: Թրեյնինգների ընթացքում դասընթացավարը կանանց պատմում է իրենց իրավունքների մասին, առաջնորդության, գենդերային բյուջետավորման և ինքնակառավարման մեջ մասնակցության, համակարգչային ծրագրերի, փոքր բիզնեսի ձևավորման, կառավարման և հարկային պարտավորությունների, աշխատանք փնտրելու հմտությունների և այլնի մասին:
«Գենդեր հասկացությունը մտել է մեր կյանք համեմատաբար վերջերս: Ես կասեի, որ սա թերևս փիլիսոփայական կատեգորիա է: Գենդեր նշանակում է սոցիալական սեռ: Սա նշանակում է այն դերերը, որոնք մենք խաղում ենք: Մենք միշտ խաղացել ենք այդ դերերը, պարզապես այդպես չենք անվանել: Չէ՞ որ կինն այնքան էլ ակտիվ չէր սոցիալական կյանքում: Կինն ավելի ակտիվ էր ընտանիքում: Ընտանիքից դուրս ակտիվ էին տղամարդիկ, մինչև կյանքի ոճը չփոխվեց», – ասում է կանանց իրավունքների փորձագետ Ծովինար Նազարովան:
Շատ կարևոր է, որ կանայք իմանան, թե որտեղից սկսել և ինչպես առաջ շարժվել, ինչը կհանգեցնի նրանց իրավունքների պաշտպանությանը, բայց մինչ դրան հասնելը դեռ շատ երկար ճանապարհ կա: