Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։

Այդ մասին տեղեկություն էր տարածում Վրաստանում Հայսատնի Դեսպանություն։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԵԱ Վիրահայոց թեմի, Թբիլիսիի զարգացման հիմնադրամի և Վրաստանի մշակութային հուշարձանների պահպանության ազգային գործակալության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Թբիլիսիի Չոր կամրջի (მშრალი ხიდი, Сухой мост) վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերված հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարերը վերադարձվել են իրենց նախկին տեղը՝ Խոջիվանքի հայկական պանթեոն։ Նախորդ դարի առաջին կեսին կամրջի շինարարության ժամանակ որպես շինանյութ օգտագործված շիրմաքարերը բերվել էին Խոջիվանքից»։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Չոր կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էին հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր։