Շվեյցարական Integral Petroleum նավթային ընկերությունը տարածաշրջանային գրասենյակ է բացել Բաքվում: Այն բեռնափոխադրումներ է իրականացնելու Թուրքմենստանից Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:
Ինչպես հայտնում է «Ադրբեջան 24»-ը, այս մասին ասել է ընկերության տնօրեն Մուրատ Սեյննեպեսովը՝ ադրբեջանա-շվեյցարական գործարար համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Ըստ նրա, ընկերությունը համաշխարհային շուկա է արտահանում նավթաքիմիական ապրանքներ, պոլիմերներ, պարարտանյութեր:
«Integral Petroleum-ն աշխատում է Ադրբեջանի հետ: Մենք զբաղվում ենք Թուրքմենստանից բեռնարկղային բեռնափոխադրմամբ: Փոխադրման համար մենք օգտագործում ենք Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը: Մենք ցանկանում ենք ավելի ընդարձակ համագործակցություն Ադրբեջանի հետ: Այս նպատակների համար Բաքվում գրասենյակ է բացվել: Սա Կասպյան տարածաշրջանային գրասենյակ է»: