Ամերիկայի կառավարությունը Վրաստանի պահպանվող տարածքների պահպանման և դրանց տնտեսական կայունության համար սկսում է 1.6 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիր:

«Վրաստանի բնությունը անգին է, և այդ բնության պահպանությունը շատ կարևոր է: Երկրի գրավիչ տարածքների պահպանման և դրանց տնտեսական կայունության համար Ամերիկայի կառավարությունն այսօրվանից սկսում է 1.6 միլիոն դոլար արժողությամբ հնգամյա ծրագիր, որի նպատակը Վրաստանի ազգային տարածքները պահպանելն ու տնտեսական հնարավորություններ ստեղծելն է»,- նշված է Վրաստանում Ամերիկայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Վրաստանում կա ազգային զբոսայգու 21 տարածքային վարչություններ։
14 բնության ջրային պաշարներ, 12 ազգային պարկ, 19 բնության անտառային պաշարներ, 40 բնության հուշարձաններ և 1 պաշտպանված լանդշաֆտ։

Ազգային զբոսայգու պահպանվող տարածքների գոտում Ջավախքի տարածքներից մտնում են` Կարծախյան ճահճուտների, Սուլդայի ճահճուտների, Խանչալի լճի, Բուղդաշենյան լճի և Մադաթափյան լճի արգելոցները, Վագրի կիրճը և Թետրովյան անտառի արգելոցը: Ջավախքի Ազգային զբոսայգու տարածքը ձգվում է մի կողմից մինչև Հայաստանի, իսկ մյուս կողմից Թուրքիայի սահմաններ:

Վրաստանի բնության պահպանման ծրագրեր և վարչություններ դեռ 1951 թվականից են եղել, սական որպես Պաշտպանված տարածքների գործակալություն՝ 2008 թ.-ի փետրվարի 1-ից է ստեղծվել։