Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Սամցխե-Ջավախքի տարածաշրանային կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը ներկա են եղել «Վրացական երազանք -Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քարտուղար Իրակլի Կոբախիձեն, տարածաշրջանային քարտուղար Դիմիտրի Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Էնզել Մկոյանը, Սամվել Մանուկյանը,Գիորգի Կոպաձեն, Վարչապետի տարածաշրջանային հարցերով խորհրդական Սոզար Սուբարին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, շրջանների քաղաքապետներ և Սակրեբուլոյի նախագաներ, նրանց տեղակալները և կուսակցության ակտիվը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանի հարցերը, մարտահրավերները և հետագա անելիքները: